Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Իլհամ Ալիև. “Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են”

Tert.am 29.08.09

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են, երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

,Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակի շրջանակներում` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում: Այսօր որպես հիմք են ծառայում այս սկզբունքները: Մենք միշտ ասել ենք և այսօր նույնպես ասում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն փուլ առ փուլ: Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են, մեր հայրենակիցները վերադառնալու են այդ շրջաններ: Այնտեղ վերականգնվելու է ողջ ենթակառուցվածքը, և հաջորդ փուլում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը: Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս և երբեք դրա հետ չենք համաձայնիե,- հայտարարել է Ալիևը:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: