Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Արձանագրությունների վերաստորագրումը ձևական բնույթ է կրում. Ժիրայր Սեֆիլյան

tert.am 25/09/09

,Միացումե ազգային նաախձեռնության անդամները, ինչպես և խոստացել էին, այսօր, հավաքվելով Մյասնիկյանի արձանի մոտ, ուղևորվեցին դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներ և իրենց հայտարարությունը հանձնեցին, որը հասցեագրված էր այդ երկրների նախագահներին։

,Միացմանե հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է հետևյալը. ,,Միացումե ազգային նախաձեռնությունը հայ ժողովրդի հայաբնակ և սփյուռքաբանկ հատվածների անունից՝ աառջնորդվելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն, կայունություն և միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու անկոտրում կամքով, փաստում է, որ ,Մադրիդյան սկզբունքներինե հայ–թուրքական կեղծ ,հաշտեցմանըե պաշտոնական հաավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու և Հայոց պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն։ ,Միացումե ազգային նախաձեռնությունը զգոնության և սթափության կոչ է հղում ԱՄՆ, ՌԴ, և ֆրանսիայի նախագահներին՝ զերծ մնալու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն սադրելու փորձերից, հրաժարվել ընթացիկ աշխարհաքաաղքական կասկածելի օգուտները քաղելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինել տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը և Հայաստանի Հանրապետության ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանըե։

,Արձանագրությունները արդեն ստորագրված են, այս վերաստորագրումը ընդամենը ձևական բնույթ է կրում։ Գլխավոր վտանգը կսկսվի, երբ խորհրդարանները վավերացնեն։ Ես համոզված եմ, որ հոկտեմբերի 13-ով ոչ սկսելու է, ոչ էլ վերջանալու է մեր պատմությունը, այս խմորը շատ ջուր է քաշելու, ուստի հուսահատվելու, հիասթափվելու խնդիր չկա, այսօր մենք քարոզչական դաշտում պայքարում ենք, մեր մտքերը հրապարակայնորեն ասում ենք, սակայն ես վստահ եմ, որ գալու է պահը, որ մենք նաև կարողանալու ենք մեր ամբողջ ժոողվրդին ոտքի կանգնեցնել և կանխել այս հակահայ ընթացքը, որը, ըստ էության, մեր երկրի ներքին վիճակի հետևանքն էե,– նշել է ,Միացումե նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

,Միացումե նախաձեռնության անդամ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցավում է, որ Սերժ Սարգսյանը այդքան ենթակա է արտաքին ճնշումներին։և,Մեր կարծիքով՝ Հայաստանի նախագահը պետք է ենթակա լինի միայն իր ժողովրդի ճնշմանըե,– նշեց Խզմալյանը։

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: