|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Դաշնակները նույնպես կմասնակցեն նախագահի համահայկական ուղևորությանը tert.am 25/09/09
Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Tert.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք ,Համահայկական ուղևորությանե շրջանակներում հրավեր է ուղարկվել ,Դաշնակցությունե կուսակցության ղեկավարությանը: Հիշեցնենք, որ նախագահի հիմնական նպատակ է հանդիսանում սփյուռքի մեր հայրենակրիցների կարծիքների հետ ծանոթանալը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:ե,Միանշանակ, ակնհայտ է, որ Դաշնակցությունը բոլոր այս համայնքներում ունի շատ մեծ դերակատարում և առանց Դաշնակցության նման քննարկումներն անիմաստ ենե,- նշել է Սարգսյանը` հավելելով, որ կուսակցությանը հրավեր է ուղարկվել, ինչպես և դա արել էր այն ժամանակ, երբ այս հարցը քննարկվում էր կուսակցությունների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ այսօր Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար, դաշնակցական Կիրո Մանոյանը Tert.am-ին հայտնել էր, որ իրենց ներկայությունն այդ քննարկամանը հնարավոր է միայն հրավերքի առկայության դեպքում: Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ ,Դաշնակցությունըե լուրջ դեր է կատարում սփյուռքի հատկապես այն գաղթօջախներում, որոնք ընդգրկված են ուղևորության մեջ:,Հիշեցնենք նաև, որ ,Համահայկական ուղևորությանե շրջանակներում Հայաստանի նախագահը կլինի Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և Դոնի Ռոստովում:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: