Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. ,Դաշնակների ստեփանակերտյան համաժողովը ֆինանսավորել է Սաշիկ Սարգսյանըե

Tert.am 21/07/09  

Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած Դաշնակցության համաժողովը ,Միացումե հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը որակեց որպես ,շոուե։ Նա ասաց, որ տեղեկություն ունի, որ դաշնակների միջոցառման ֆինանսավորողը եղել է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Սեֆիլյանն ունի նաև բազմաթիվ փաստեր, որոնք կապացուցեն, որ այդ միջոցառումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրահանգով։

Սեֆիլյանի խոսքով՝ դա ապացուցում է դաշնակների այնտեղ կազմած տարածքների վերաբերյալ բանաձևը, որտեղ չի օգտագործվում ազատագրված բառը։

,Այդ բանաձևում կա միտք, որ այդ տարածքներն անվտանգության գոտի են։ Այսինքն՝ հայերի հող չեն. այնտեղ կա միտք, որ փոխզիջումների արդյունքում համարժեք զիջումների միտք գոյություն ունի. այսինքն՝ այդ մարդիկ պատրաստ են հայրենի հողը առևտրի առարկա դարձնելուե,- նշել է Սեֆիլյանը։

Խոսելով նաև Սփյուռքում դաշնակների հանրահավաքների մասին՝ Սեֆիլյանն ասաց, որ եթե դաշնակները բողոքում են այս ընթացքից, ապա ո՞ւր էին նրանք տասը տարի։

Բանախոսը նաև համոզված ասաց, որ դաշնակները լավ տեղյակ էին զարգացումներից։

,Այսօր այդ ուժերը պահանջում են Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը. դա ուղղակի զավեշտ է։ Բոլորս գիտենք, որ նա կամակատար է. երկրի արտքին քաղաքականություն իրականացնողը Սերժ Սարգսյանն է, այդ մարդիկ ժողովրդին փորձում են մոլորեցնելե,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը և խորհուրդ տվեց, իրենց աչքի առաջ ունենալով Արթուր Բաղդասարյանի տխուր փորձը, անկեղծանալ և, եթե ուզում են ճիշտ ընկալվել ժողովրդի կողմից, հասկանալ, թե ում հրաժարականը պիտի պահանջել։

Խոսելով նաև այս պահին Ստեփանակերտի դիրքորոշման մասին՝ Սեֆիլյանն ասաց.

,Նրանք այդ համարձակություն չունեցան իրերը կոչել իրենց անուններով։ Եթե Բակո Սահակյանը մի բան ունի անելու, եկող օրեին նա պիտի հայտարարի, որ Երևանի վարած քաղաքականությունը հակահայ քաղաքականություն է, Սերժ Սարգսյանը դավաճանական ընթացքի մեջ է և նա պետք է կոչով դիմի հայ ժողովրդին հնարավորիս շուտ ազատվել այս ռեժիմից։ Եթե սա չի անում Բակո Սահակյանը, ապա նա մեղսակից է դառնում այս դավաճանական ընթացքին, ինքը նույնպես պատասխան է տալու ինչպես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Սեֆիլյանը նաև համոզված է, որ ընդդիմության միակամության շնորհիվ հարցի լուծումը կգտնվի, նա չի թաքցնում նաև, որ այս պահին ընդդիմությունն այս հարցում լուծում գտնելու ելքեր է փնտրում։

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: