Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը լարված է անցել,

tert 14/05/09

"Իմ տեղեկություններով Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը շատ լարված է անցել և ոչ մի արդյունք չի տվել փարատելու կասկածները, որ ինքը դավաճանական ընթացքի մեջ է։ Սակայն այս պահին այնտեղ (Ղարաբաղում նկատի ունի–հեղ.) շարունակում են այն կարծիքի մնալ, որ Սերժը դավաճանական ընթացքի մեջ է, սակայն չեն կատարում համապատասխան քայլեր այս պահին։ Բայց ես համոզված եմ, որ եկող օրերին լինելու է",– այսօր ,Իրավունք դե ֆակտոե ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ կամավորների համախմբում նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

Անդրադառնալով ԼՂ Ազգային ժողովի պատգամավորների այն հայտարարությանը, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ, Սեֆիլյանը նկատել է, որ վերջին տարիրներին վերջապես Ստեփանակերտից լսվեց ճշմարիտ խոսք ու ողջունել է ԼՂ պատգամավորների քայլը։ Նա հայտարարել է, թե եկել է ժամանակը իրերն իրենց անունով կոչելու ու ղարաբաղյան իր ընկերներին կոչ է արել չերկնչել Բակո Սահակյանի դեմ ու գործել, քանի որ հիմա խնդիրը անձերը չեն, այլ երկրի անվտանգությունն է։

,Երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին, Երևանում իշխանափոխությունը հնարավոր է դառնումե,– հայտարարել է Սեֆիլյանն ու ընդգծել, որ ընդդիմությունն այս վիճակում է մասնակցում Երևանի ընտրություններին։

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: