| |
ՄԻԱՑՈՒՄԻ
ԱԿՑԻԱՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ
Է
Tert 08/10/09

Այսօր
առավոտից
մեկնարկել
է
Միացում
նախաձեռնության
ակցիան՝
հայ-թուրքական
արձանագրությունների
այրում
եւ
ստորագրահավաք:
Ակցիային
մասնակցում
է
ԱԺ
Ժառանգություն
խմբակցության
պատգամավոր
Զարուհի
Փոստանջյանը:
Այդ
առիթով
այսօր
հանդիպելով
լրագրողներին,
Միացուն
նախաձեռնության
համակարգող
Ժիրայր
Սեֆիլյանը
հայտարարել
է,
որ
Թուրքիայի
հետ
հարաբերություն
հաստատելու
համար
հայկական
կողմը
պետք
է
ելնի
հետևյալ
իրողություններից:
Նախ,
գոյություն
չունեն
հայ-թուրքական
հարաբերություններ,
այլ
կա հայ-թուրքական
հակամարտություն,
եւ
երկրորդ՝
աշխարհագրական
հարևանությունը
ոչ
միշտ
կարող
է
պարտադրել
բարիդրացիական
հարաբերություն:
Թուրքիան
Հայաստանը
և
հայությանը
բնաջնջելու
նպատակադրված
պետություն
է,
ասել
է
Ժիրայր
Սեֆիլյանը:
Ժիրայր
Սեֆիլյանը
նշել
է
նաեւ
այն
գործոնները,
որոնք
թույլ
կտան
պահպանել
հայ
ժողովրդի
ֆիզիկական
գոյությունը՝
միասնականություն,
հայկական
բանակը,
հայոց
հայրենիքը,
հայրենի
այն
տարածքները,
որոնք
վերահսկվում
են
հայերի
կողմից։
Առաջին
երկուսը
չկա,
իսկ
երրորդն
առկա
է,
և
այս
ամբողջը
պտտվում
է
ազատագրված
7
շրջանների
շուրջ,
ասում
է
Սեֆիլյանը:
Եթե
մենք
զիջում
ենք
այդ
տարածքները,
դրանով
վտանգում
ենք
մեր
գոյությունը,
պետականությունը,
ասում
է
Ժիրայր
Սեֆիլյանը:
|