|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է կազմակերպել Արձանագրությունների խորհրդանշական այրումը Tert.am 01/10/09
,Միացումե նախաձեռնությունը շարունակում է իր բողոքի ակցիաների անցկացումը Երևանի տարբեր հատվածներում: Այսօր նախաձեռնության անդամները նախատեսել էին ակցիան անցկացնել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև, սակայն մինչ այնտեղ կհավաքվեին ակցիայի մասնակիցները, ոստիկանները փակել էին դեպի այդ շենքը տանող բոլոր ճանապարհները: Երբ ,Միացումե նախաձեռնության անդամները փորձեցին հասնել ԳԱԱ շենքի մոտ, ոստիկանները, նրանց հրելով, տարան դեպի դիմացի մայթ: Մի քանի հոգու, ովքեր, այնուամենայնիվ, հասել էին շենքի մոտ, ոստիակնները սկսեցին քաշքշել ու դարձյալ ստիպեցին անցնել դիմացի մայթ: Ակցիան, այնուամենայնիվ, կայացավ, սակայն, ԳԱԱ շենքի դիմացի մայթում: ,Միացումե նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիակնների այս քայլը իրենց չի վհատեցնում, քանի որ իրենք իրենց նպատակին հասան, թեև դիմացի մայթին: Սեֆիլյանի հաղորդմամբ` ,Միացումե նախաձեռնությունը որոշել էր ակցիան անցկացնել ԳԱԱ-ի շենքի առջև այն բանի պատճառով, որ Ակադեմիայում քննարկման է դրվել հայ-թուրքական արձանագրությունների հարցը, իսկ ակադեմիկոսները կողմ են եղել այդ արձանագրությունների ստորագրմանը: ,Այդ հաստատությունը ունի իր կոչումը, իր առաքելությունը, սակայն իրենք շեղվել են իրենց առաքելությունից և դարձել են սպասարկու քաղաքական ապօրինի ղեկավարության ձեռքում: Այսօր խնդիրը նրա մեջ չէ, որ պետք է փոխել այս բառը, կամ նախադասությունը, այլ խոսքը այս ամբողջ ընթացքը դադարեցնելու մեջ է : Երբ արտգործնախարարը և նախագահի աթոռը զավթած մարդը հրապարակայնորեն իր համաձայնությունն է տալիս այսպիսի փաստաթուղթ շրջանառության մեջ դնելու, և այն արդեն ստորագրված է, ճիշտ մտավորականը պետք է ընդվզի, իր կարծիքը հստակ ասի, որովհետև մտավորականի կոչումն է ժողովրդին վտանգը մատնացույց անելը: Սակայն սրանք, ըստ էության, լաքեյներ են, սրանք մտավորականներ չենե,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանի խոսքով և' Մադրիդյան սկզբունքների, և' հայտնի թուրքական արձանագրությունների բովանդակության մեջ ոչ թե ուղղումների կարիք կա, այլ այդ փաստաթղթերը ամբողջությամբ պետք է այրել, ինչի խորհրդանշական այրումը Ժիրայր Սեֆիլյանը խոստացավ մոտ օրերս իրականացնել: Նախաձեռնության հաջորդ ակցիան կկայանա ուրբաթ օրը, ժամը 16.00-ին Արցախի ներկայացուցչության շենքի առջև:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: