Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սերժ Սարգսյանի շրջապատը Ղարաբաղի հարցում համագործակցում է ամերիկացիների հետ. փորձագետ

 Tert.am 01/10/09

Հայաստանի իշխող էլիտան, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հարազատները և շատ այլ քաղաքական գործիչներ այժմ շատ ակտիվ կերպով համագործակցում են ամերիկացիների հետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին 1new.az-ին հայտնել է ռուս քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը:

,
Հայերը հասկացել են, որ Ռուսաստանը չի ճանաչելու Ղարաբաղը, իսկ ամերիկացիները Երևանում հայտարարում են, որ իրենք պատրաստ են քննարկել Ղարաբաղի ճանաչման հարցը, եթե հայերը բարձրացնեն ռուսական զորքերի դուրսբերման հարցը: Այդ իսկ պատճառով էլ, հենց հայերն են հարաբերությունները խզում Ռուսաստանի հետ` հույս ունենալով, որ ամերիկացիները կլուծեն իրենց տարածքային խնդիրները: Նրանք այս խնդիրը կլուծեն այնպես, ինչպես լուծեցին Վրաստանի խնդիրը, այսինքն՝ իրականում ոչինչ չեն լուծի, սակայն, հնարավոր է, կարողանան Հայաստանի և Ռուսաստանի միջև հակամարտություն բորբոքել: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կողմ է եղել այն իրավիճակի ստատուս-քվոյին, որն առկա է հիմա, և ինչպիսին որ պետք է մնաե,- նշել է Դուգինըի:Ռուսաստանը, փորձագետի խոսքերով, Թուրքիայի հետ չի մերձենում Հայաստանին դեմ գնալու համար: ,Հայաստանն ինքն է ավելի արագ քայլերով է մերձենում Թուրքիայի հետ, քան Ռուսաստանը: Հենց այս իրավիճակում իրենց առավել խաբվախ են զգում ադրբեջանցիներըե,- եզրափակել է նա:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: