|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հարցազրույցը տվել է Սերժ Սարգսյանը 2009թ. սեպտեմբերի 19-ին «Вести в субботу» ծրագրի վարող Սերգեյ Բրիլյովին 25/09/09
Հատված հարցազրույցից - Ես կցանկանայի վերադառնալ մեկ այլ փակ սահմանին` Ադրբեջանի հետ փակ սահմանին: Այնպես է ստացվել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաքվից հետո գալով Երևան` ինձ մոտ թարմ տպավորություններ կան Ադրբեջանում իմ լսած տեղեկատվությունից: Ինձ շատ հետաքրքիր է իմանալ` ինչպիսի կոնկրետ տեղաշարժեր եք դուք տեսնում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Արդյո՞ք սկզբում պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Թե՞ սկզբում Ադրբեջանի ԽՍՀ այն տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք չեն մտնում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մեջ, սակայն ներկայումս գտնվում են հայկական ռազմական վերահսկողության ներքո: Ո՞րն է առաջնայինը: Ինձ թույլ կտամ ձևակերպել հարցը հետևյալ կերպ. հայ-ադրբեջանական հարաբերություններում որտե՞ղ է «ձուն» և որտե՞ղ` «հավը»: - Այս փուլում տվյալ ուղղությամբ վերջին իրադարձությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների, այսինքն` Մինսկի խմբի համանախագահների կողմից Աքվիլայում արված հայտարարությունն էր և որոշ դրույթների` այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հրապարակումը, որոնք մենք այժմ քննարկում ենք: Բոլորին հայտնի դարձավ կարգավորման ներկայիս փուլի, այսինքն` «մադրիդյան սկզբունքների» հիմքում դրված տրամաբանությունը: Դա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումն է, ձեր նշած տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք և Ղարաբաղը, և մենք անվանում ենք «անվտանգության գոտի» և մեր բոլոր հարաբերությունների կարգավորումը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: