Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Դաշնակցությունը կոալիցիայից դու՞րս է գալիս

25/04/09 /PanARMENIAN.Net/

Հենց այս պահին ավարտվել է ՀՅ "Դաշնակցություն" կուսակցության փակ նիստը: Տեղեկացված աղբյուրներից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այսօրվա քննարկման օրակարգում ընդամենը մեկ հարց էր` կոալիցիայից դուրս գալը եւ ընդդիմությանն անցնելը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, կոալիցիյից դուրս գալու որոշումն արդեն ընդունված է, ավելին կուսակցությունը որոշել է հրաժարվել իր նախարարական պորտֆելներից:

Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 23-ին ստորագրեց հայ-թուրքական համատեղ հայտարարությունը "ճանապարհային քարտեզի" մասին: Մեկնաբանելով տվյալ փաստաթուղթը PanARMENIAN.Net-ի թղթակցին` "Հայ Դատի" գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այդ նույն օրը երեկոյան հայտարարեց. "Թուրքական բարձրագույն ղեկավարության կողմից հնչեցված հայտարարությունները հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հարցի լուծման հետ կապելու մասին, Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը, հայկական կողմին անկասկած ոչ ձեռնտու իրադրության մեջ են դնում: Այդպիսի պայմաններուն նույնիսկ խորհրդանշական փաստաթղթի ստորագրումը խոսում է երկրի արտաքին քաղաքական ընթացքը փոխելու մասին: Եւ հարցերի ամբողջ համալիրն, այդ թվում իշխող կոալիցիայից դուրս գալու հարցը, կուսակցության կողմից կքննարկվի վաղը":

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի նախագահը ընդունել Կարսի պայմանագիրը

25/04/09 /PanARMENIAN.Net/

 Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) միակ քաղաքական ուժն է, որը Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը օգտագործեց իր նպատակների համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց "Հայ Դատի" գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` այդպես էլ չբացատրելով, թե ինչ նկատի ունի: Մանոյանի խոսքերով ՀԱԿ-ի եւ Հայաստանի այժմյան ղեկավարության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում շատ են տարբերվում: "Հայաստանի նախկին երկու նախագահները Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ընդունման կողմնակիցները չէին, եւ հուսով եմ, որ չի լինի այնպիսի հայ նախագահ, որը կընդունի այդ պայմանագիրը: Հայ ժողովուրդը դա թույլ չի տա",- նկատել է "Հայ Դատի" գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մարդկանց երեկվա հոսքը վկայում է հայ ժողովրդի դիմակայության եւ բնազդի մասին:

Կիրո Մանոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է կողմնորոշվի` մնացել է արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի արտաքին քաղաքականության մեջ, թե ոչ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: