|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հանդիպում Արմավիրում 16/02/09 «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Արմավիրի քաղաքապետին հասցեագրված իրազեկման դիմումը բնակչության հետ հանդիպում ունենալու նպատակով բավարարվել էր և Զարուհի Փոստանջյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը և «Միացում» ազգային նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Սեդա Մելիքյանը փետրվարի 16-ին Արմավիր քաղաքի մշակույթի տանը հանդիպեցին Արմավիրի քաղաքացիների հետ: Հանդիպումը, որը սեմինարի ձևաչափով էր, նպատակ էր հետապնդում հետամուտ լինել Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը ենթադրող կարգավորման բանակցային գործընթացի քողազերծմանը: Բացման խոսքով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացրեց հանդիպման նպատակը: Այնուհետև ցուցադրվեց Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական կինոնկարը: Խոսքով հանդես եկավ նաև «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ նախաձեռնությունը հետամուտ է լինելու իրականացնելու քաղաքացիների հետ հանդիպումների շարքը, անկախ նրանից թե իշխանությունները խոչընդոտելու են թե ոչ և որքան քաղաքացիներ են մասնակցելու այդ հավաքներին: Վարդան Խաչատրյանը իր ելույթում շեշտեց, որ հայությունը ռազմի դաշտում տարել է հաղթանակ, իսկ Հայաստանի հանրապետության իշխանությունները և արտաքին քաղաքականության պատասխանատուները առ այս պահը կրում են պարտություն, հակառակ այն հանգամանքի, որ Հայաստանը պարտավոր էր հաղթել նաև արտաքին ոլորտում: Հանրապետության տարբեր քաղաքներում բնակչության հետ հանդիպումներ ունենալու համար Զարուհի Փոստանջյանի կողմից քաղաքապետարաններին ուղղված դիմումները բավարարվել են և վերջիններս խոսքները մեկ արած դահլիճ են տրամադրել նույն օրը և նույն ժամին: Ելույթ ունեցողները կարևորեցին Հայաստանի ազատագրված տարածքի և Արցախի միացումը Մայր հայրենիքին, ինչպես նաև Հայաստանի հանրապետությունում առկա վատթարագույն բարոյահոգեբանական մթնոլորտը, մասնավորապես մարտի 1-ին տեղի ունեցած սպանդը և նրան հաջորդած գործընթացները: Ներկա գտնվողները միահամոռ շեշտեցին, թե որքան շատ մարդ գտնվի մարտի 1-ի համահանրապետական միջոցառմանը, այնքան ավելի արագ հայ ժողովուրդը կազատվի Հայաստանի հանրապետության իշխանությունը բռնազավթած այս հանցագործ ռեժիմից:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: