| |
Հիմա
էլ
դեմ
են հեռուստաահաբեկչությանը

2006թ.
հուլիսին,
երբ
Իսրայելը
սկսեց
հարձակումը
Լիբանանի
վրա՝
ԱՄՆ-ի
բացահայտ
հովանավորությամբ («Նոր
Մերձավոր
Արեւելք»
աշխարհ
բերելու
նպատակով,
որը
նույնպես
վիժեցվեց),
շատ
լավ
հասկանում
էր,
որ
խոչընդոտներից
մեկը
ոչ
միայն
լիբանանյան
դիմադրությունը
մարմնավորող
«Հըզբոլլա»-ի
ազատամարտիկներն
էին
լինելու,
այլեւ
նրանց
սատարող՝
ոչ
նվազ
ազդեցիկ «Ալ-Մանար»
արբանյակային
հեռուստաալիքը:
Եվ
պատահական
չէր,
որ
հարձակման
առաջին
թիրախներից
էր
նշյալ
հեռուստաալիքը,
որ
կատաղի
եւ
ավերիչ
հարձակման
ենթարկվելով
լռեց,
բայց…
միայն
2
րոպե:
Այո,
2
րոպե
անց
հեռարձակումը
շարունակվեց
բունկերից,
եւ
հեռուստաալիքը
դիմադրության
հաղթանակի
գլխավոր
կերտիչներից
մեկը
դարձավ:
Չափազանցրած
չենք
լինի,
եթե
ասենք,
որ
Իսրայելի
հասարակությունն
ավելի
հավատ
է
ընծայում «Ալ-Մանար»-ի
եւ
ի
մասնավորի՝ «Հըզբոլլա»-ի
առաջնորդ
Սայեդ
Հասան
Նասրալլայի,
քան՝
Իսրայելի
ղեկավարների
նկատմամբ,
նամանավանդ
պատերազմի
ժամանակ,
երբ
միշտ
առաջին
զոհը
ճշմարտությունն
է…
Այդ
պատերազմը
բացառություն
չկազմեց,
եւ
իսրայելցիները
դառը
ճշմարտությունն
իմացան
«Ալ-Մանար»-ից…
Այսօր
Իսրայելը
տակավին
անկարող
ուշքի
գալու
այդ
աննախադեպ
պարտությունից,
եւ
անպատրաստ
նոր
արկածախնդրության
դիմելու,
գործի
է
լծում
ԱՄՆ-ում
գործող
իր
ուժեղ
լոբբիին՝
կասեցնելու
օրական 20
մլն.
հեռուստադիտող
ունեցող
«Ալ-Մանար»-ին,
նաեւ
ահաբեկելու
բոլոր
այն
ալիքներին,
որոնք
գնում
են
դեպի
«դիմադրության
մշակույթ»,
որը
տարածվում
է
Լիբանանից
Միջին
Արեւելքի
այլ
երկիրներ
եւ
այլուր:
Եվ
այսպես,
հրեական
լոբբին
իր
ազդեցության
տակ
գտնվող
կոնգրեսականներից
պահանջում
է
շտապ
անցկացնել
մի
օրենք
«Հեռուստաալիքային
ահաբեկչության»
մասին,
որ,
ըստ
լոբբիի,
խիստ
անհրաժեշտ
է
ԱՄՆ-ի
համար,
եւ
որպես
ապացույց
մատնանշվում
է
այն,
որ
«Ալ-Մանար»
հեռուստաալիքը
եւ
այլ
ալիքներ
ցուցադրում
են
«Հըզբոլլա»-ի
առաջնորդ
Հասան
Նասրալլայի
ճառերը,
որոնք
իբր
ատելություն
են
սերմանում
ընդդեմ
ԱՄՆ-ի
ժողովրդի:
Իրականում,
սակայն,
այդ
ճառերի
մեջ
ոչ
մի
խոսք
անգամ
չկա
ամերիկացի
կոչվող
ժողովրդի
մասին,
այլ
միայն
քննադատվում
է
ԱՄՆ-ի
կառավարության
անվերապահ
սատարումը
եւ
աջակցությունը
Իսրայելի
գործած
ոճիրներին,
որը
կարելի
է
լսել
ամերիկյան
ցանկացած
նահանգում,
ամենատարբեր
զլմ-ներով…
Իսրայելա-հրեական
լոբբիի
ճնշման
տակ
ազատ
խոսքի
«գերպաշտպան»
եւ
«առաջամարտիկ»
ԱՄՆ-ն
տեղի
տվեց…
Օրենքը
անցավ
ներկայացուցիչների
պալատում,
երբ
395
անդամները
կողմ
եւ
3-ը
դեմ
քվեարկեցին:
Արաբական
լիգայի
անդամ
22
երկրները,
ինչպես
նաեւ
«Իսլամական
կոնֆերանս»-ի
57
անդամ
երկրները
բողոքեցին
եւ,
հավանաբար,
այդ
բանաձեւը
նորից
ընթերցվի,
որի
հաջողման
դեպքում
այդ
փաստը
դիտվելու
է
որպես
մեծ
ձախողություն
Իսրայելի
համար:
Եթե
հաջողեն
հրեական
լոբբիի
անդամները,
ապա
հաջորդիվ
նմանատիպ
օրենքները «քայլելու»
են
դեպի
այլ
երկրներ…
Ռաֆֆի
Պապիկյան
«Հայրենիք
–
Սփյուռք
նախաձեռնության»
ղեկավար
“Լուսանցք”
Թիվ
132,
հունվարի 15 – 21, 2010թ.
|