|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Իրանահայ Համայնքը Վրդովված Էlragir.am 25/09/09
Այսու մեր իրանահայ համայնքի զաւակներին յայտնում ենք, որ երէկ՝ երեքշաբթի, սեպտ. 22-ի կէսօրին իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութեանց ներկայացուցիչները, առաջնորդութեամբ երեք թեմերի առաջնորդներ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Գերշ. Տ. Բաբգէն Ս. եպս. Չարեանի եւ Գերշ. Տ. Նշան Ս. եպս. Թոփուզեանի, յատուկ ժամադրութեամբ, այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան Նորին Գերազանցութիւն տիար Գրիգոր Առաքելեանին եւ նրան յանձնեցին մեր համայնքի զաւակների մտահոգութիւնն ու անհանգստութիւնը բովանդակող գրաւոր նամակ՝ օգոստոս 31, 2009-ին հրատարակւած հայ-թրքական յարաբերութիւնների գծով արձանագրութիւնների կապակցութեամբ: Հանդիպման ընթացքում Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, յանուն թեմակալ առաջնորդների եւ ողջ պատւիրակութեան, նախ շնորհաւորեց պրն. դեսպանին՝ իր նոր առաքելութիւնը սկսելու առիթով, ապա Հայաստանի վերանկախացման տօնի առիթով շնորհաւորեց պրն. դեսպանին, դեսպանական ողջ աշխատակազմին, ինչու չէ նաեւ մեր համայնքին եւ այնուհետեւ յայտնեց պատւիրակութեան այցելութեան հիմնական նպատակը, որը համայնքի մտահոգութիւնները բովանդակող պաշտօնական նամակը դեսպանատան միջոցով Հայաստանի Հանրապետութեան նախագահին փոխանցելն է: Իր պատասխան խօսքում պրն. դեսպանը ողջունեց առաջնորդ Սրբազան Հօրն ու պատւիրակութեան անդամներին եւ յայտնեց, որ ինքը անպայմանօրէն մեր մտահոգութիւններն ու նամակը փոխանցելու է ՀՀ նախագահին: Դիիան Ազգ. Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: