| |
Վաղ
Թե
Ուշ
Նախիջեվանը
Lragir 21/07/09
Այն,
ինչ
կատարվում
է
այժմ
Ղարաբաղի
հակամարտության
կարգավորման
գործընթացում,
այն
իրավիճակը,
որ
կա,
ըստ
“Միացում”
նախաձեռնության
անդամ
Ժիրայր
Սէֆիլյանի,
առաջացել
է
2000
թվականից,
Քի
Ուեսթից,
Փարիզից,
մինչեւ
մադրիդյան
սկզբունքներ:
Ժիրայր
Սէֆիլյանն
այդ
մասին
խոսել
է
հուլիսի
21-ին
Մամուլի
Ազգային
ակումբում:
Նա
ներկայիս
իրավիճակի
պատասխանատու
համարում
է
“քոչարյանա-սերժական”
ռեժիմին,
իսկ
Դաշնակցությանն
էլ
հարցնում,
թե
ուր
էին
նրանք
նախորդ
տասը
տարիներին:
Ժիրայր
Սէֆիլյանը
նշում
է,
որ
աշխարհաքաղաքականության
կենտրոնները
Ղարաբաղի
պատերազմում
տեսնելով
հայ
ժողովրդի
հզորության
ներուժը,
կայացրել
են
որոշում
կանխել
հայոց
պետականության
զարգացումը,
ինչն
էլ
ականատես
ենք
լինում
Ղարաբաղի
հարցում:
Ժիրայր
Սէֆիլյանը
նկատում
է
նաեւ,
որ
այդ
ծրագիրը
սկսել
է
իրագործվել
1999
թվականի
հոկտեմբերի
27-ից,
եւ
ծրագրի
հեղինակները,
ըստ
նրա,
ոչնչացնում
են
հայ
ժողովրդի
կամքի
կենտրոնները:
Ըստ
Ժիրայր
Սէֆիլյանի,
ներկայիս
բարոյալքված
իշխանությունն
ի
վիճակի
չէ
դիմագրավել
մեր
պետականության
ոչնչացմամբ
սպառնացող
այդ
վտանգին
եւ
ծրագրին,
ու
ելքը
իշխանափոխությունն
է:
Միեւնույն
ժամանակ,
Ժիրայր
Սէֆիլյանը
նկատում
է,
որ
Ղարաբաղի
հարցում
գերտերությունները
չեն
դրել
լուծելու
խնդիր,
այլ
ընդամենը
հարցն
օգտագործում
են
մեկ
Ադրբեջանին,
մեկ
Հայաստանին
ճնշելու
համար:
Սակայն,
ըստ
Ժիրայր
Սէֆիլյանի,
այդ
իրավիճակը
կարող
է
եւ
մի
օր
վերջ
ունենալ
եւ
դա
է
մտահոգիչը,
քանի
որ
հայկական
կողմը
բանակցության
սեղանին
է
նստում
ամեն
ինչ
զիջելով:
Ի
դեպ,
Ժիրայր
Սէֆիլյանը
արտահայտվելով
որեւէ
տարածքային
զիջման
դեմ,
ասում
է,
թե
պետք
է
բանակցել
Ադրբեջանի
հետ,
սակայն
այդ
բանակցությանը
բարձրացնել
Նախիջեւանի
եւ
Գարդմանքի
հարցը:
Ժիրայր
Սէֆիլյանի
կարծիքով,
եթե
Հայաստանն
ուզում
է
տնտեսապես
զարգանալ,
ապա
վաղ
թե
ուշ
պետք
է
իր
ենթակայության
տակ
վերցնի
Նախիջեւանը:
Հարցին,
թե արդյոք եթե Հայաստանը չստորագրի մադրիդյան սկզբունքները,
չի լինի պատերազմ,
Ժիրայր Սէֆիլյանը տալիս է բացասական պատասխան,
ասելով,
թե թող մեզ պատերազմով չվախեցնեն,
բայց միեւնույն ժամանակ,
այն բարոյալքումը,
որ կա մեր ներքին կյանքում,
ըստ Սէֆիլյանի,
մեզ առանց պատերազմի էլ կհարկադրի ծնկի գալ եւ զիջել ամեն ինչ,
եւ դա է նրա կարծիքով գլխավոր մտահոգությունը:
|