Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Պայքարը Դեռ Չի Ավարտվել

lragir 11/09/09

Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ
 
Հայաստանի քաղաքական դաշտը որևէ կերպ կարո՞ղ է դրական միտումներ հաղորդել Արցախյան
գործընթացին, թե՞ այն արդեն սպառել է իրեն:
 
Եթե Հայաստանի հասարակությունը համախմբվի այն մարդկանց շուրջ, որոնք իրոք մտածում ե
ն ազգի մասին, որոնք ճանապարհ են անցել և իրենց ճիշտ են պահել, ապա դա կօգնի գործին: Պետք է Երևանում ստեղծել մի շարժում, որի նպատակը կդառնա Հայաստանի և Արցախի միավորումը:
 
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ շարժման ձևավորման մեխանիզմները:
 
Հայաստանում պակասում է սրտացավ վերաբերմունքը Արցախի հանդեպ, քանի որ ամեն անգամ հավաքվում են այն մարդկանց շուրջ, որոնք երբեք էլ այս հարցում դիրքորոշում չեն ունեցել: Ու ժամանակ առ ժամանակ էլ ազգը հավաքվում է նույն մարդկանց շուրջ, որոնք ազգին ոչ մի տեղ էլ չեն տանում: Թող ուսումնասիրեն 88-ի փորձը, քանի որ ազգային-ազատագրական պայքարը դեռ չի ավարտվել: 88 թիվը սահուն անցավ հեղափոխության, որը ստեղծեց մի պետություն, որը չի ծառայում ազգին, այլ ծառայում է ինքն իրեն: Հիմա պետք է ազգային-ազատագրական շարժում սկսել, ոնց որ 88-ի սկզբին:
 
Տեսնո՞ւմ  եք արդյոք Արցախի մասնակցությունը Հայաստանում նման շարժում ձևավորելու գործում:
 
Ինչո՞ւ չեմ տեսնում: Ես, օրինակ, համարում եմ մեզ Հայաստանի 11-րդ մարզը: Կարճ պատա
սխանեմ` եթե այդտեղ պրոբլեմ կա, կգանք ձեզ կօգնենք, եթե այստեղ լինի, դուք կգաք մեզ կօգնեք:  

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: