| |
Հայաստանը Շատ Պիտի Ջանա
lragir 01/10/09

Հարցազրույց Իգոր Մուրադյանի հետ
Պարոն Մուրադյան, ինչպիսին են
Ձեր տպավորությունները հայ-թուրքական արձանագրություններից և ինչպես եք
գնահատում Հայաստանի մտադրությունը Թուրքիայի հետ տվյալ համաձայնությունները
ստորագրելու վերաբերյալ:
Այս իրավիճակն այնքան ոչ ստացիոնար է, որ շահագրգիռ կողմերի դիրքերը
հստակեցվում են արդեն քննարկումների գործընթացում: Կան բավականաչափ նշաններ, որ
Վաշինգտոնում սկսել են վերաիմաստավորել տեղի ունեցող իրադարձությունները:
Ամերիկացիները ակնհայտ անհանգստացած են հնարավոր հեռանկարներից, սկսել են ավելի
քիչ հասկանալ Հայաստանի և Թուրքիայի միջև տվյալ համաձայնագրերի կնքման
հետևանքների նշանակությունը կապված այն բանի հետ, որ նրանց երկակի սցենարները
կարող են չաշխատել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Հույսերը, որ փակ կամ
բաց սահմանները ամեն դեպքում կծառայեն Թուրքիային զսպելու քաղաքականության
իրականացման համար, կարող են երևութական թվալ: Արդեն այժմ Բարաք Օբաման ստիպված
է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններ վարել ոչ թե Ռուսաստանի, այլ
Թուրքիայի հետ, այսինքն նոր իրականությունը ոչ այնքան հաճելի դուրս եկավ:
Սկզբում Ռուսաստանը, ով Թուրքիային ներգրավել է ղարաբաղյան գործընթացին,
բավականաչափ զղջացել է դրա համար, այժմ էլ Միացյալ Նահանգները, ով Թուրքիային
ներգրավել է Հարավային Կովկասում, պարզել է, որ սա ամենևին էլ իրենց կողմից
ղեկավարվող գործընթաց չէ, և շուտով կկորցնեն վերահսկողությունը դրա նկատմամբ:
Միացյալ Նահանգները դեռևս ի վիճակի չէ հօդս ցնդեցնել այս գործընթացը: Առաջին
հերթին նրանք չունեն անհրաժեշտ փաստարկներ և հիմքեր: Երկրորդ՝ այս գործընթացը
խիստ գրգռում է Ռուսաստանին, և դա վատ չէ ներկա պայմաններում Իրանի վերաբերյալ
ռուս-ամերիկյան ակտիվ երկխոսության, Եվրոպայում ՍՆՎ-1 և հակահրթիռային
պաշտպանության և այլ հարցերում:
Թուրքիան շատ է ձգտում ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրերը, իսկ Թուրքիայի
ղեկավարության և ընդդիմության առաջնորդների հակադրույթներն ընդամենը
ձեռնածություն են և վատ բեմադրված ներկայացում: Թուրքիային անհրաժեշտ է
կարգավորման գործընթացը ներկայացնել այնպես, իբր ինքը հանդիսանում կարգավորման
նախաձեռնողը, իսկ Հայաստանը հանդես է գալիս ոչ կառուցողական դիրքերից, անվստահ
է և կախված է արտաքին գործոններից: Իհարկե, դա ներկայացնելը հեշտ չէ, քանի որ
Հայաստանը
տառացիորեն հոժարակամ և բացեիբաց համաձայնվում է բոլոր պայմաններին և
պահանջներին:
Կասկած չկա, որ Թուրքիան առավելագույն կերպով օգտվում է վերոնշյալ
համաձայնագրերից 1915թ. ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջապես
ձախողելու, իր ազդեցությունը և ներկայությունը Հարավային Կովկասում
ուժեղացնելու և եվրոպական թատերաբեմում իր նոր կերպարը ցուցադրելու համար:
Թուրքիան հսկայական հարված է հասցնում հայկական սփյուռքի շահերին և
բարոյական-քաղաքական իրավիճակին: Հասկանալով, որ տարածաշրջանում չի հաջողվել ոչ
նոր դիրքերի հասնել, ոչ էլ կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ,
ինչպես նաև ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումների
զսպման քաղաքականությունը, Անկարան փորձում է կորցրածը հետ բերել Հայաստանի
միջոցով և Հայաստանի հետ հարաբերությունները պատանդ դարձնել արևմտյան
հասարակության հետ նրա հարաբերություններում: Թուրքիան իրականացնում է այս
քաղաքականությունը լիովին անկախ ղարաբաղյան թեմայից և իրոք անտեսելով Ադրբեջանի
շահերը, բայց սա այն է, ինչ իրապես խնդիր է: Իրավունք ստանալով ամրապնդել իր
դիրքերը Հարավային Կովկասում՝ Թուրքիան նորովի կվերաբերվի ղարաբաղյան խնդրին:
Այսպես թե այնպես, հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումը
կհանգեցնի Թուրքիայի միջամտության ուժեղացմանը ղարաբաղյան խնդրում, որը
կանդրադառնա Հայաստանի դիրքերի և նրա քաղաքականության արգելափակման վրա: Կասկած
չի կարող լինել այն բանում, որ Հայաստանի շահերը ղարաբաղյան գավառում
նկատելիորեն կտուժեն:
Ընդ որում, իրավիճակը Հայաստանին այնքան ողբալի դրության մեջ է դրել, որ այլևս
նահանջելու տեղ չկա և պետք է հատուցել այս համաձայնությունների համար:
Հայաստանը պետք է ձգտի, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի: Սա առայժմ միակ
հնարավորությունն է ներգրավվել աշխարհաղաքական դինամիկայի մեջ, որը թափ է
հավաքում և որում Հայաստանն իրականում չկա: Բաց սահմաններն ամենանվազ կերպով
պետք է փոխկապակցել տնտեսական խնդիրների հետ: Դա բավական տգետ և տրիվիալ
կստացվի: Բաց սահմանները տառացիորեն մեծ անհարմարություն է բոլոր շահագրգրիռ
կողմերի՝ ԱՄՆ, Եվրամիության, Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների համար:
Թող դա գլխացավանք դառնա այդ արտաքին խաղացողների համար: Ռուսաստանը ներկայում
խորապես ուժասպառ վիճակում է, և ողջ հույսը ամերիկացիների վրա է, ովքեր վաղ թե
ուշ նոր կանոններ են մշակելու հայ-թուրքական հարաբերություններում: Գործող
կանոնները ձեռնտու չեն ամերիկացիներին: Դրանք որ մեկին ձեռնտու չեն, բացի
Թուրքիայից:
Մի ժամանակ ամերիկացիները պնդում էին Մեղրիի միջանցքը ապաշրջափակելը: Ներկայում
ԱՄՆ այդ մտադրությունից մնացել են միայն հիշողություններ, ավելին, դա այժմ
հետաքրքիր չէ ԱՄՆ-ին, ավելին՝ նույնիսկ վտանգավոր է: Պետք չէ մասնավոր բնույթի
իրադարձությունը վերածել հիմնարար գործընթացի: Հայաստանին չի հաջողվի անցնել
ճեղքով, օգտվելով պահից, բայց եւ պետք չէ այդ հնարավորությունը տալ Թուրքիային:
'Ստամբուլյան իմաստունների արձանագրությունները' պետք է ընդունել որպես
Թուրքիային զսպելու եւ վերահսկողության տակ պահելու՝ ուժային կենտրոնների
ջանքերի ֆորմատից մի իրադարձություն:
Կկարողանա արդյոք Թուրքիան վիժեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման
գործընթացը, ղարաբաղյան հարցում հարված հասցնել մեր շահերին և հայ ժողովրդի
իրավունքներին Արևմտյան Հայաստանի նկատմամբ, դա ավելի շատ կախված է մեզնից, քան
Թուրքիայից: Ցավոք, հայ հասարակությունն այդպես էլ չկարողացավ ներկայացնել քիչ
թե շատ բովանդակալից և փաստարկված քննարկում այս հարցի շուրջ: Այդպես էլ
չներկայացվեց դեպքերի զարգացման հնարավոր սցենարներ նույնիսկ մոտակա
հեռանկարների վերաբերյալ: Հիմա պետք է փորձել բացել սահմանը: Չստացվի՝ այնքան
ավելի վատ Թուքիայի համար:
Ոչ ոք չի կարող հերքել, որ ջազը ստեղծել են աֆրոամերիկացիները, բայց ոչ
Աֆրիկայում, այլ Նոր Օռլեանում. Համենայնդեպս
այդպիսին
է պաշտոնական վարկածը:
|