Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Շարժման նախաձեռնությունն այժմ գտնվում է շարժման հռչակման նախապատրաստական աշխատանքների մեջ: Մենք հետեւողականորեն այս օրերին աշխատում ենք շարժման գաղափարական, քաղաքական, ծրագրային սկզբունքների շուրջ:

Գործնական քայլերը՝ մանիֆեստից հետո

 hraparak 17/12/09

                "Շարժման նախաձեռնությունն այժմ գտնվում է շարժման հռչակման նախապատրաստական աշխատանքների մեջ: Մենք հետեւողականորեն այս օրերին աշխատում ենք շարժման գաղափարական, քաղաքական, ծրագրային սկզբունքների շուրջ: Դրա ընդհանրությունը երբ որ հաստատվի, անշուշտ կծնվի շարժման մանիֆեստը, եւ շարժումը պատրաստ կլինի հռչակվելու, եւ քաղաքական, ավելի գործնական քայլերը պետք է արվեն շարժումը հռչակելուց հետո",- այսպես պատասխանեց "Սարդարապատ" շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը "Հրապարակի" այն հարցին, թե ե՞րբ է շարժումը տեսական քննարկումներից անցնելու գործնական քայլերի: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ նշեց, որ կլոր սեղաններն իրենց օգնում են հասարակական տարբեր շերտերի ներգրավել շարժման մեջ. "Քանի որ մենք շարժում ենք նախաձեռնել եւ ոչ թե կուսակցություն, մենք կարկինը հնարավորինս լայն ենք բացել եւ աշխատելու ենք ընդգրկել  ժողովրդի տարբեր շերտերի ներկայացուցիչներին, նույնիսկ աշխարհայացքային տարբեր բեւեռների ներկայացուցիչների միջեւ փորձելու ենք եզր գտնել: Շարժումը չի աշխատելու որեւէ քաղաքական ուժի հետ դաշնակցային հիմունքով, մենք պատրաստվում ենք աշխատել բոլոր այն լուրջ հայ մարդկանց հետ, կապ չունի կուսակցական կլինեն թե ոչ, որոնց համար առաջնահերթ կլինեն շարժման սկզբունքներն ու նպատակը":  Քաղաքական կոնկրետ ուժերի հետ Ժիրայր Սեֆիլյանը համագործակցություն չի տեսնում, քանի որ, նրա կարծիքով, մեր երկրում կուսակցությունների ինստիտուտը չի կայացել, իսկ խնդրի լուծումը չկայացած դաշտերում պետք չէ փնտրել. "Մենք դուրս պետք է գանք այդ չկայացած դաշտերից ու փորձենք նոր հարթություն ձեւավորելով, վերկուսակցական հայացքներով աշխատենք, այդ թայֆայական մոտեցումների ժամանակն ավարտվել է":

12.12.09

 Hraparak.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: