Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 էլի մերժեց

հայկական ժամանակ 10/07/09

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Միացում» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամները անցյալ ամիս դիմել էին Երեւանում ԼՂՀ ներկայացուցչություն` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման հարցով: Նախաձեռնության անդամները Բակո Սահակյանի հետ ցանկանում էին քննարկել ԼՂ հիմնախնդրի շուրջ առաջ եկած զարգացումները: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ղարաբաղի ներկայացուցչությունից զանգել են նախաձեռնության անդամներին եւ տեղեկացրել, որ ԼՂՀ նախագահի աշխատակազմից փոխանցել են, թե Բակո Սահակյանի եւ «Միացում» նախաձեռնության անդամների հանդիպման «կարիքը չկա, քանի որ Ղարաբաղի խնդրի հարցում ԼՂՀ նախագահը համակարծիք է նրանց հետ»: Մի խոսքով, ԼՂՀ նախագահը կուլտուրական ձեւով մերժել է «Միացման» անդամներին: Ուշագրավն այն է, սակայն, որ «Միացում» նախաձեռնության ներկայացուցիչներին մերժած ԼՂՀ նախագահը նույն օրը կեսգիշերին Երեւանից հասել է Ստեփանակերտ, որպեսզի այնտեղ հանդիպի Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանցի քաղաքական գործիչների եւ մտավորականների հետ, որոնք հենց ԼՂՀ նախագահականում պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարել են, թե իրենք հանդիպել են ոչ թե ԼՂՀ իշխանությունների, այլ` Ղարաբաղի հասարակության ներկայացուցիչների հետ:  
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: