Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայ-ադրբեջանական հարաբերությունները` կլոր սեղանի շուրջ

«Հայ-թուրքական հարաբերությանները շատ ավելի լայն և քաղաքական առումով շատ ավելի կարևոր գործընթաց է, քան Հայաստանն է այն բնորոշում: Խնդիրը ոչ միայն սահմանի բացումն է և առավել ևս հարաբերությունների հաստատումը: Ինչպես դիպուկ նկատել է Ա. Գյուլը`ընդամենը սառը պատերազմի վերջին բեռլինյան պատն են հանում»,- այսօր Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում կայացած հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասաց փորձագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ փորձագետի` տվյալ պարագայում կարևորը հայ-թուրքական հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության ընդգրկման խնդիրն է: Հայաստանը մեկ քայլ առաջ կատարեց հարաբերությունների բարելավման ուղղությամբ և հիմա սպասողական վիճակում է, թե ո՞րը կլինի Թուրքիայի հաջորդ քայլը:

Մ. Սարգսյանը հայ-թուրքական  հարաբերություններում առանձնացրեց  միջազգային հանրության հետաքրքրվածությունը  գործընթացով: «Եթե Թուրքիան գնա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, ապա Ադրբեջանի ճվճվոցներին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Թուրքիան իր հարցերը պետք է գերտերությունների հետ լուծի»,-ասաց փորձագետը:

Մանվել Սարգսյանը  համոզված է, որ գերտերությունների համար սկզբունքային հարց է Թուքիային ստիպելը` առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, ինչը պարզ երևում է վերջին ժամանակահատվածում գերտերությունների պահվածքից:

Այս ամենը, ըստ բանախոսի, անկասկած իր ազդեցությունը կթողնի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ միջազգային իրավիճակի վրա: Մ. Սարգսյանը համոզված է, որ այն, ինչ եղել է 20 տարի առաջ, պետք է մի կողմ թողնել, որովհետև կստեղծվի միանգամայն այլ իրավիճակ:

«Որպես հետևանք, տեսնում  ենք, որ Ադրբեջանը Ռուսատանի հետ  մտերմանալու փորձեր է անում, իսկ Հայաստանն էլ հակառակը` գնալով հեռանում է Ռուսաստանից: Սա միանգամայն նոր իրավիճակ է, իսկ կանխատեսումներ անելը` շատ դժվար»,-ասաց բանախոսը:
Մ. Սարգսյանը հավելեց նաև, որ պաշտոնական Երևանն էլ, հավանաբար տվյալ իրավիճակում վտագ զգալով, բավականին կոշտացրել է իր քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է  հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա ըստ փորձագետի, չնայած շատերը փորձում են ինչ-որ բան գտնել դրա տակ, այնուամենայնիվ, կողմերը շատ հեռու են բանակցություններից: Բայց մյուս կողմից, դա նշանակում է, որ մի բան փոխվելու դեպքում գիշերը սեղանին կունենանք հայ-թուրքական արձանագրությունների նման մի փաստաթուղթ:
«
Ելնելով գերտերությունների  բավականին մեծ հետաքրքրվածությունից, Հայաստանը պետք է անի բոլոր հնարավորն ու անհնարինը` թուլ չտալու, որ Ղարաբաղը գործիք դառնա որևէ գերտերության ձեռքում հայ-թուրքական հարաբերությունները շտկելու համար»,- ասաց Մ. Սարգսյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան իշխանությունների քաղաքականությանը` Մանվել Սարգսյանը համոզված նշեց, որ նրանց կողմից և ոչ մի քայլ չի ձեռնարկվել ճանաչման խնդիրը լուծելու համար` ինքն իրեն դուրս մղելով գործընթացից:

Կլոր սեղանի մասնակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը չի բացառում հայ-թուրքական հարաբերություններում նախապայմանների առկայությունը, դրանք  պայմանավորելով Հայաստանի թուլությամբ` բոլոր գործողություններն իրականցնելու առևտրականի հոգեբանությամբ: Բանախոսը համոզված է, որ սահմանն այդպես էլ չի բացվի, քանի որ Եվրամիությանն անհրաժեշտ է տրանզիտ դեպի Միջին Ասիա. առանց հայ-ադրբեջանական սահմանի, հայ-թուրքական սահմանն անօգուտ է:

«Եթե իշխանություններն այնպես անեին, որ այսօր Ղարաբաղի բնակչությունը լիներ առնավազն 300 հազար, ապա տվյալ փուլում հնարավոր կլիներ խուսափել մի շարք խնդիրներից»,- ասաց Հ. Բալանյանը` հավելելով, որ ներկա իշխանությունները վարում են սեփական շահերից բխող քաղաքականություն:
«
Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ ներկա իրավիճակը, ինչպես և մնացած խնդիրները պայամանավորված է պետության չկայացմամաբ:

«Դիվանագիտական կորպուսն  առանց հետախուզության ես չեմ  պատկերացնում: Ես գիտեմ, որ այսօր մեր  պետությունը չունի արտաքին հետախուզություն` հաշվի չառնելով ձևական կողմը: Ունենալով հսկայական ներուժ սփյուռքում և չունենալ արտաքին հետախուզություն` պարզապես «հանցագործություն է»»,-ասաց Ժ. Սեֆիլյանը:

Կլոր սեղանի մյուս անդամները ևս քննդատաբար արտահայտվեցին  գործող իշխանությունների վերաբերյալ` առաջարկելով խնդրիների լուծման իրենց տեսլականը:

Քնար Բաբայան

Hetq.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: