Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Իսրայելն այլեւս զենք չի առաքի Վրաստան

 HayInfo 14.09.2009

Իսրայելն այլեւս զենք չի առաքի Վրաստան: Մինչդեռ, Թել Ավիվի ու Մոսկվայի միջեւ ձեւակերպվել է ոչ պաշտոնական համաձայնագիր, ըստ որի Իսրայելն գործնականում դադարեցնոմ է համագործակցությունը Վրաստանի հետ ռազմական ոլորտում, իսկ փոխարենը ՌԴ-ն չի վաճառի Իրանին «C-300» տիպի հակաօդային հրթիռային համակարգեր: Նման համաձայնագիր կնքվել է Շ.Պերեսի Մոսկվա այցելության ժամանակ», գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը:Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net

Թերթն ընդգծում է, որ Իսրայլեը Վրաստանի համար զենքի խոշորագույն մատակարար է: «2000թ. ի վեր Վրաստանը Իսրայելից գնել է մոտ 200 մլն դոլարի զենք: Ըստ վրաց փորձագետների, ռազմական համագործակցության դադարեցումը Իսրայելի հետ Վրաստանի համար մեծ հարված կլինի: Դա բացասաբար կանդրադառնա վրացական բանակի արդիականացման վրա: Հատկապես այն ֆոնի վրա, երբ Ռուսաստանը բացահայտ կոչ է անում այլ երկրներին դադարեցնի ռազմական գործակցությունը Վրաստանի հետ»,-նշում է թերթը:

Եթե Իսրայելը դադարեցնի զենքի առաքումը Վրաստան, դա շատ բացասաբար կանդրադառնա Վրաստանի սպառազինության արդիականացման վրա: «Տանկեր մենք կարող ենք գնել նաեւ Ուկրաինայից, Լեհաստանից, Չեխիայից եւ նույնիսկ Բուլղարիայից: Սակայն Իսրայելը մեզ առանց օդաչուի թռչող ինքնաթիռներ էր մատակարարում, որոնք էլ ոչ ոք չի կարող անել, եւ բնականաբար, դա շատ բացասական կանդրադառնա վրաց սպառազինության մակարդակի վրա»,-ասել է թերթը

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: