Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Հայաստանի Համար Լավ Է

iravunkdefacto 10/07/09

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հուլիսի 8-ին Դե ֆակտո ակումբում իր գնահատականը տալով Մոսկվայում տեղի ունեցած Մեդվեդեւ-Օբամա հանդիպմանը, ընդգծել է Հայաստանի տեսանկյունից նպաստավոր երկու համաձայնություն, որ ձեռք են բերել ԱՄՆ եւ ՌԴ նախագահները: Առաջինը, ըստ քաղաքագետի, դա ռազմավարական հարձակողական հրթիռների կրճատման մասին պայմանագիրն է, եւ երկրորդը` Աֆղանստանի օպերացիայի համար ՌԴ տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործման մասին համաձայնությունը:
 
“Դա իսկապես մեզ համար գերկարովոր բան է: Ինչու: Որովհետեւ այսպես թե այնպես, Հարավային Կովկասի նշանակությունը, որպես տարանցիկ տարածաշրջան, նվազում է: Մենք չէինք կատարում այդ խնդրում, այդ գործառույթում, որեւէ դեր: Դեր կատարում էին Վրաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, Հարավային Կովկասը կմնա կարեւոր տարանցիկ տարածաշրջան: Բայց, ես կարծում եմ, որ եթե այդ պայմանագիրը Ռուսաստանի հետ իրականացվի, եւ կայուն զարգացում ունենա, ապա այսպես թե այնպես, Կովկասը կդառնա պահեստային տարբերակ: Այսինքն նա կօգտագործվի, բայց կլինի պահեստային տարբերակ: Պետք է ասել, որ մինչ այդ էլ նա միշտ եղել է պահեստային տարբերակ: Այն երբեք չի եղել հիմնական: Դրա համար էլ Միացյալ Նահանգները մշտապես որոնում էին այլընտրանքային ճանապարհներ, ենթակառուցվածքներ` Իրանի միջով, արաբական աշխարհով, Հնդկական օվկիանոսով, եւ այլն: Ես կասեի, որ նրանք դա այդպես էլ չգտան”, ասում է Իգոր Մուրադյանը:
 
Նրա խոսքով, Հայաստանը շահում է, եթե Հարավային Կովկասը չի լինում ենթակառուցվածքների հիմնական տարանցիկ ճանապարհ, որովհետեւ տարանցման առումով Հայաստանը չունի դերակատարում: Այսինքն, եթե Կովկասը լինում է պահեստային ուղի, նվազում է Կովկասի նշանակությունը տարանցիկության առումով, ապա նվազում է նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի առավելությունը մեր հանդեպ այդ հարցում:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: