|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Վրացական իշխանությունները Ծալկան վերաբնակեցնում են վրացիներով bagin 23/01/.2009 Վրացական իշխանությունները սկսել են փոխել հայկական Ծալկայի շրջանի դեմոգրաֆիկ պատկերը հօգուտ վրացիների։ Այսպես, Հարավային Օսիայի Ախալգորիի շրջանից մոտ 2000 վրացի ընտանիքներ անհատույց տնակներ են ստացել Ծալկայում և Ցերովանիում: Ընդ որում՝ մինչ 2008թ.-ի օգոստոսյան իրադարձությունները Ախալգորիի շրջանում ապրում էր մոտ 3300 վրացի ընտանիքներ: Հույների զանգվածային արտագաղթի պատճառով Ծալկայի բնակչությունը 1989- 2002թթ-ը կիսով չափ նվազել է` 44.438-ից հասնելով 22.600-ի: Հույն բնակչության թիվն այս թվականներին կտրուկ նվազել է` 27.127 (61%)-ից հասնելով 1.500-ի: Սրան հակառակ` Ծալկայում անհամեմատ աճ է գրանցել վրաց-աջարա-սվանական տարրը` նույն թվականներին 1.613 (3,5%)-ից հասնելով շուրջ 8.000 մարդու: Հույների արտագաղթը շարունակվում է ցայսօր: Հնարավոր է, որ մոտ ապագայում վերջին հույնը կլքի Ծալկան: Պետական աջակցության պայմաններում հույների տեղերն արագորեն զբաղեցնում է վրաց-աջարա-սվանական տարրը: Ծալկայի գամգեոբայի տվյալներով` արդեն 2006թ.-ին 6500 փախստականներ էին հիմնավորվել շրջանում, որոնց շուրջ 70%-ը եկել էր Աջարիայից` Խուլոյի շրջանից, սողանքային և սակավահող բնակավայրերից: Աջարիայից զանգվածային վերաբնակեցումը սկսվեց 1998թ.-ին, երբ Վրաստանի նախագահի հրամանագրով երեք մլն դոլար հատկացվեց Գումբատ, Քվեմո Խարաբա և Խանդո գյուղերում հույների տների առքի համար: 10 տարիների ընթացքում Ծալկա «մուտք գործած» վրաց-աջարա-սվանական տարրը զբաղեցրեց հույների լքած գրեթե բոլոր բնակավայրերը` Ծալկա, Թրիալեթ, Բեդիանի քաղաքատիպ բնակավայրերը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր: Ըստ որոշ հաշվարկների` 2002թ. Մարդահամարով, 2002-2004թթ. Ծալկայի շրջանում վերաբնակեցվածների թիվը կազմում էր Ծալկայի շրջանում գրանցված ողջ բնակչության 15-20%-ը: Վրաց-աջարա-սվանական սևագործ տարրի` Ծալկայի շրջան «մուտք գործելուն» մեծապես նպաստեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը, որն անցնում էր Ծալկայով: Այնուամենայնիվ, մինչ 2004թ. դեռ չէր կարգավորված վերաբնակների` տեղական սակրեբուլոներում գրանցման, ինչպես նաև սեփականության իրավունքների ձեռքբերման հարցերը: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: