Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Վրաստանը մեղադրում է հայ հասարակական գործիչներին լրտեսության մեջ

bagin 23/01/09

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատում է հունվարի 22-ին ազգությամբ հայ Ախալցխայի երկու բնակիչների ձերբակալումը: Ինչպես ասված է այսօր տարածված ՆԳՆ-ի հայտարարության մեջ, հունվարի 22-ին, որպես կասկածյալներ, ձերբակալվել են Գրիգորի Մինասյանը և Սերգեյ Հակոբջանյանը: Դրա մեջ ընդգծված է, որ հակահետախուզության վարչությունը հարուցել է քրեական գործ` անօրինական զինված կազմավորումների ստեղծման և լրտեսության մեղադրանքով, որի շրջանակներում կալանավորները հանդիսանում են կասկածյալ: 

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Թբիլիսիից ժամանած իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց Ախալցխայի Երիտասարկաան կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանը:  Մինասյանին կալանավորելուց առաջ ոստիկանները ներխուժեցին նրա գլխավորած կենտրոն` պարային խմբակի պարապմունքի ժամանակ, ներկաների մոտից խլեցին բջջային հեռախոսները, բռնագրավեցին մի քանի գիրք գրադարանից և համակարգիչների տեղեկատվություն կրիչները: Նույն օրը ոստիկանները` հենց թաղման ժամանակ, ձերբակալեցին «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Երկու ձերբակալվածների բնակարանները խուզարկվել են, ոչ մի բան չի հայտնաբերվել: Համաձայն առկա տվյալների, կալանավորներին մեղադրվում են զինված մի խմբակցությանն անդամակցելու մեջ: Նույն օրն իրենց տեղափոխեցին Թբիլիսի:  

Սա Վրաստանում հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետապնդման առաջին դեպքը չէ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: