|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՄՈՍԿՎԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՈՐՔ ՄՏՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂ
(«Համաշխարհային խաղաղապահ կազմակերպության» Փորձագիտական Խորհուրդ, www.geopolitica.ru) 1992թ-ից.` հիմնադրումից ի վեր, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչված է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններ վարել, հաճախակի քննադատության է ենթարկվել այդ խնդրի կարգավորման ընթացքում չափազանց մեղմ և ոչ արդյունավետ մոտեցման համար: Այնուամենայնիվ, չնայած փոխզիջման որոնման գործում իրական արդյունքների բացակայությանը, առաջատար փորձագետները և վերլուծաբանները համարում են, թե Խմբի հիմնական արժանիքն այն է, որ հաջողվել է խուսափել Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության վերսկսումից: Սակայն Հարավային Օսիայում 2008թ-ի հակամարտությունը Խմբի ղեկավարությանը ստիպեց նորից գնահատել դրա կարգավորման հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով ԱՄՆ ու ԵՄ կառույցների գործողությունները, որոնք ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի տապալմանը: ԵՄ երկրները սկսել են Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման նոր փորձեր ցուցադրել, իսկ ԱՄՆ-ը նախաձեռնել քայլեր` ուղղված ՄԽ ջանքերի վարկաբեկմանը, որպեսզի բանակցային գործընթացը տեղափոխվի Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափ: Նպատակը` Հարավային Կովկասի հանրապետություններում Ռուսաստանի աճող ազդեցությունը կասեցնելը և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի «սասանվող» վիճակը բարելավելն է: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցը նոր նշանակություն է ստացել 2008թ. օգոստոսին: ՄԽ-ի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները սկսել էին նախապատրաստել Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովը և հակամարտող պետությունների ղեկավարների բանակցությունները: Թեև, և՜ Վաշինգտոնում, և՜ Բրյուսելում հասկանում էին, որ բանակցությունները նորից կմտնեն փակուղի, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Մադրիդում մշակված սկզբունքները չեն գոհացնի ո՜չ Ս.Սարգսյանին, ո՜չ Ի.Ալիևին: Բայց, այնուամենայնիվ, ստեղծվել էր բուռն գործունեության իմիտացիա` փոխզիջման հնարավորություն գտնելու ու Երևան Թուրքիայի նախագահի սեպտեմբերյան այցը պատրաստելու խոստմամբ: Այն ժամանակ բանակցային նոր պլատֆորմը` Ռուսաստան-Թուրքիա- Հայաստան- Ադրբեջան, առաջ էր քաշվում իբրև Թուրքիայի նախաձեռնություն: Ռուսաստանը նույնպես հրավիրված էր մասնակցելու, սակայն, արվել էր հնարավորը ռուսաստանցի առաջնորդների ուշադրությունը շեղելու համար, իսկ ամերիկա-եվրոպական նախագծի մնացած մասնակիցները եղել են ավելի շուտ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմնակցիներ, իսկ Ռուսաստանն այդտեղ լինելու էր առանց պատշաճ աջակցության: Թուրքիայի նախագահը նույնպես խաղացել է հօգուտ ԱՄՆ-ի` ասելով, թե «Ռուսաստանի ու Վրաստանի բախումը ցույց է տվել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման անհապաղ քայլերի անհրաժեշտությունը, այդ պատճառով Թուրքիան առաջարկում է ստեղծել անվտանգության տարածաշրջանային համակարգ»: Անհրաժաշետ է ընդգծել, որ այդ ծրագրին Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը ձեռնտու էր ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Տնտեսական ճգնաժամի շրջանում ֆինանսական օգնությունից բացի, Հայաստանը ԵՄ-ից ստացել է հայ-թուրքական սահմանի բացման գործում աջակցության երաշխիք, իսկ Ադրբեջանը դարձել է հանգուցային տարր «Հարավային միջանցք» էներգետիկ նախագծում, որը մշակվել է Ռուսաստանի շրջանցմամբ էներգակիրների փոխադրման համար: Բացի այդ, Բրյուսելը Երևանին ու Բաքվին վստահեցրել էր, որ նրանց մասնակցությունը «Արևելյան գործընկերությունում» լինելու է առաջին քայլը եվրոպական ընկերակցությանն ինտեգրման ճանապարհին: Վերլուծելով թվարկվածը՝ պետք է հիշատակել փաստը, որ ամերիկացի ու եվրոպացի գաղափարախոսներն անտեսում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ու ռազմական ներուժը: Այդ կապակցությամբ, հայ-թուրքական ու ադրբեջանա-հայկական տարաձայնությունների միաժամանակյա կարգավորումը՝ թուրքական պալատֆորմի ու «Արևելյան գործընկերության» ձևաչափով, սպառնում է հանգեցնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության չեզոքացմանը, Կովկասում լիարժեք պատերազմի և, իբրև հետևանք, մինսկյան խաղաղարար գործընթացի կործանմանը: Ամերիկացի ու եվրոպացի առաջատար փորձագետները չեն բացառում, որ Մոսկվան կարող է միակողմ ՀԱՊԿ զորակազմ տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հաշտության պահպանման պատրվակով: Հաշվի առնելով նշվածը՝ կարելի է պնդել, որ Ղարաբաղի բանակցային գործընթացը վերաձևավորելու` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագիրը՝ աշխարհի անվտանգության համակարգը փլուզելու փորձ է եթե Կովկասում «մեծ պատերազմում» ներգրավված լինեն ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ՆԱՏՕ-ն: Azatamtutyun.com
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: