|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը դարձել է Հայոց հարց»
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» այսօր աուլիսում ներկայացրեց Ժ. Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրի շուրջ վերջին զարգացումները: «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը դարձել է Հայոց հարց` չարչրկվեց, ասվեց, խոսվեց, բայց լուծում չգտավ», - ասաց կոմիտեի համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Նրա խոսքով, այս տարի մայիսին կոմիտեն դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին` Ժ. Սեֆիլյանի նկատմամբ թույլ տրված խախտումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Օրերս ՄԻՊ գրասենյակից պատասխան են ստացել, որ «հարցի քննարկումը սառեցված է»: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի պատասխանը հիմնված է եղել «ՀՀ ազգային անվտանգության ծառայության բացասական կարծիքի վրա», իսկ այդ փաստաթղթի պատճենը հրաժարվել են տրամադրել, քանի որ այն համարվում է «ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթուղթ»: «Օրենքով պետական կամ ծառայողական գաղտնիք չի կարող համարվել քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման մասին տեղեկատվությունը», - մեջբերեց Մ. Շուշանյանը: Փաստաբանի
խոսքով,
մինչ
այս
Ժ.
Սեֆիլյանը 3
անգամ
դիմել
է
ՀՀ
նախագահին`
քաղաքացիություն
ստանալու
համար.
«Այժմ
իրավական
միակ
ուղին
դատական
պաշտպանության
դիմելն
է»:
Նա
նշեց,
որ
վերջին
մերժումը
ստացել
են
այս
տարի
սեպտեմբերին
և
1
տարի
անց`
2010
թ.
սեպտեմբերին,
Ժ.
Սեֆիլյանը
կրկին
կդիմի
քաղաքացիություն
ստանալու
համար:
Եթե
այդ
ժամանակ
էլ
մերժում
ստանան,
ապա
դիմելու
են
դատական
ատյաններին:
14.12.2009, 12:43 Aysor.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: