|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Մայիսի 2-ից առ այսօր Երևանում բռնությունների հերթական ալիքն է թևածում:Այս անգամ նաև հրազենի կիրառմամբ, դաժան ծեծի է ենթարկվել ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը, նախնախան վարկածով վրաերթի է ենթարկվել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը և տան շքամուտքի մոտ բռնություն է կիրառվել հետուստալրագրող, “Շանթ” հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ:«Ակնհայտ է` Կիվիրյանին ուզում էին սպանել»Այս պահին ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր եւ նա գտնվում է նյարդավիրաբուժական բաժանմունքում: Արգիշտիի կինը` հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը, "Ա1+"-ին հայտնեց, որ ծեծի ենթարկվածի գլխացավերն ուժեղացել են, ինչը, բժիշկների գնահատմամբ, նման վնասվածքների դեպքում նորմալ երեւույթ է: Լուսինե Սահակյանը նաեւ հայտնեց, որ հարուցված գործով զբաղվում են քննիչները, որոնք արդեն այցելել են Արգիշտի Կիվիրյանին: Պաշտոնատար անձանց կամ կառույցների կողմից այցելություն չի եղել եւ ոչ ոք չի հետաքրքրվել հիվանդի առողջական վիճակով: «Մենք ինքներս հրապարակված հայտարարություններից ենք ծանոթանում տարբեր մարմինների կարծիքներին` գործի առնչությամբ»,-ասաց նա` մեկ անգամ եւս նշելով, որ միջադեպը կապված է մասնագիտական գործունեության հետ, սակայն «ի՞ր, թե՞ ամուսնու» մեր ճշտմանը նա խոստացավ առաջիկայում մեծ հրապարակմամբ բացահայտել: Լուսինե Սահակյանը նաեւ նշեց, որ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով գործի հարուցումը իրենց հակասական ենթադրությունների տեղիք է տալիս: «Մեզ այս փաստը շատ զայրացնում է եւ ստիպում է մտածել, որ քննությունը ի սկզբանե ոչ ճիշտ ուղով է ընթանում: Ակնհայտ է, որ Կիվիրյանին ուզում էին սպանել եւ գործը պետք է հարուցվեր սպանության փորձի հատկանիշներով, ոչ թե 117-րդ հոդվածով»,-ասաց նա: «Առավոտ» Թերթի տեղեկություններով` մայիսի 1-ի լուսաբացին «Armenia today»-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված հարձակման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության վարույթ: Ըստ թերթի` քրգործի` ԱԱԾ տեղափոխելու պատճառ է հանդիսացել ոչ միայն նախաքննական մարմնի նկատմամբ առկա անվստահությունը, այլև այն, որ միջադեպից մոտ կես ժամ հետո դեպքի վայրում աշխատող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարներում, արյունոտ փայե ձողից բացի, ֆիքսվել են նաև հանցագործների կրակած գնդակների պարկուճները, որոնք ոստիկանության հետաքննիչները չեն արձանագրել: Բացառված չէ, որ այդ բացթողման համար կարող են պատասխանատվության ենթարկվել նաև դեպքի վայրի զննությունը կատարած անձինք: ՀԱՄ ղեկավարին վրաերթի են ենթարկել
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ վրաերթի է ենթարկվել: Այսօր գիշերը, ժամը 2:26-ին Ավետիսյանի համակիրները նրան գտել են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում` ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ: Տեղի ունեցածը Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը գնահատում է մահափորձ: ՀԱՄ-ից հայտնում են, որ մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի` ԱԱԾ-ից: 12:20-ի սահմաններում Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ «Այրարատ» կինոթատրոնի տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: «Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք «հաշվետվության ծրագրով» եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին»,- տեղեկացնում են արիները: Ժամը 2:26-ին Ավետիսյանի հեռախոսին պատասխանել է հետաքննիչ ներկայացած Գագիկ Հարությունյան անունով մեկը եւ ասել, որ հեռախոսը իրեն է հանձնել Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ: Հայ արիներին հաջողվել է պարզել, որ իրենց առաջնորդին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ. «Ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել»: Հայ արիները դիմում են իշխանություններին եւ պահանջում անհապաղ բացահայտել Ավետիսյանի նկատմամբ կատարված մահափորձը: Նրանք Սերժ Սարգսյանին հիշեցնում են վերջինիս ուղղված Ավետիսյանի բաց նամակի հետեւյալ տողերը. «Կարո՞ղ եմ ես եւ յուրաքանչյուր հայ ապահով զգալ մի երկրում, որտեղ սեփական տնից, ընտանիքից կարող են ում ուզեն, երբ ուզեն՝ գողանան ու տանեն ինչպես հայ, այնպես էլ օտար «ամենակարողները»: Կարո՞ղ է մի երկրում պաշտպանված լինել հայագիտությունը, երբ հայ անհատն անգամ անվտանգ չի զգում իրեն իր հայրենիքում, իսկ գործակալները վխտում եւ տնօրինում են մեր ազգի ճակատագիրը: Եթե ոչ՝ ապա ո՞րն է Ձեր խորհուրդը, հարգարժա՛ն ՀՀ նախագահ»: Ոստիկանության հաղորդագրությունըՄայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՙԷրեբունի՚ Բ/Կ:
«Հանկարծ պտտվեցի եւ սկսեցին խփել»:Մայիսի 7-ին, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի։ Նվեր Մնացականյանը բուժօգնության է դիմել ՙԱրմենիա՚ ՀԲԿ, ստացել բուժօգնություն և գնացել տուն:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն։ Երկու
օր
հեռուստահաղորդավար
Նվեր
Մնացականյանը
հաղորդում
չի
վարի:
Հիշեցնենք,
որ
երեկ
ժամը
00,02-ին,
Մարգարյան
փողոցի
թիվ
20/3 շենքի
1-ին
մուտքի
դիմաց,
երկու
անհայտ
անձինք
ծեծի
են
ենթարկել
նրան
եւ
փախուստի
դիմել:
«Մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո գալիս էի տուն, շենքի անկյունից նկատեցի նրանց, մուտքի մոտ երկուսով դեմ դիմաց կանգնած էին, շշնջում էին, ինչ-որ բան էին խոսում: Ինչ-որ բան կանխազգացի, հեռախոսը հանեցի, որ զանգեմ տղայիս, ինքը սովորաբար այդ ժամին տանն է լինում: Կանգնեցի: Հեռախոսն էի ուզում միացնեի` զանգը գնա, առանց որեւէ բառ ասելու, շրջվեցին եւ խփեցին, գցեցին գետնին: Բղավում էի, տղայիս էի կանչում, այդ ժամանակ հարեւանները շատ արագ արձագանքեցին, ինչը մեծ դեր խաղաց, որ շուտ փախչեն»,- «Ա1+»-ին ասաց Նվեր Մնացականյանը: Ըստ նրա նկարագրության` այդ տղաները եղել են ատլետիկ կազմվածքով, գլխարկներով: Նվեր Մնացականյանն ասաց, որ փաստը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, որովհետեւ այլ գործունեություն չունի: «Ա1+»-ի այն հարցին, թե չի կապում արդյոք վերջին օրերին ծավալվող Գագիկ Ծառուկյան-Ահարոն Ադիբեկյան բանավեճի հետ, նա ասաց. «Որեւէ բանի հետ չեմ կապում: Այնքան այդպիսի բաներ են լինում: Այդպիսի ամեն մի պատմությունը, որ սրանով ավարտվի, պատկերացնո՞ւմ եք»:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: