|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Էրդողանի նախնիներն ու Հայոց ցեղասպանությունը Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ թուրքագետներ ունենք պատվավոր` թող նրանք պրպտեն պարզեն` ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը, տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել: Մ.Մ. Չորրորդ ինքնիշխանություն, 10 դեկտեմբերի 2009թ. (Շարահյուսությունը պահպանված է անփոփոխ, որի համար ընթերցողից ներողություն եմ խնդրում) Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. □Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից□: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու, ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. □Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել□ նախադասությունից հետո: Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում,[1] ավելի հստակ, նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ:[2] Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում[3], որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին` 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:[4] Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը` մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը` Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը` Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր հինգը երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi). Արդեն ուսումնառության տարիներին` 16 տարեկանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերևս Ռեջեփ Թայյիփն իր հոր պապի նման իմամ դառնար, եթե կրոնն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տեղ չգրավեր Թուրքիայի քաղաքական կյանքում: Ռեջեփի Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգությամբ արաբ: Նրանք ունեն չորսը երեխա: Հիմա` ցեղասպանության իրականացման մասին: Որևէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որևէ մեկը չի մեղադրում նաև թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեև մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները մեղավոր չլինելով նացիստների հանցագործությունների համար, պատասխանատու են դրանց համար և մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատվությունը: Իսկ այդ պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլև տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված և հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ: Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը (legal continuity), այլև շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին` երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է` Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Իթթիհադ վե թարրակի կուսակցության անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ երիտթուրքերի կառավարման շրջանի մեջ ներառում են նաև հանրապետության առաջին տասնամյակները` 1908-50թ. (The Young Turk era in Turkish history):[5] Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեև, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները քսաներորդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են: Հետևաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է վայելել հանցագործության պտուղները, նա առնվազն հանցակից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը: Ի վերջո հանցագործները միայն նրանք չեն, որ իրականացնում են հանցագործությունները, հանցագործներ են նաև հանցագործությունը պարտակողներն ու գողոնն իրացնողները: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 12 դեկտեմբերի 2009թ. [1] ø³ñÃí»ÉÝ»ñÁ µ³Õϳó³Í »Ý ãáñëÁ ³½·³Ïó³Ï³Ý ËÙµÇó` ëí³ÝÝ»ñ, íñ³óÇÝ»ñ, ٻݷñ»ÉÝ»ñ ¨ ɳ½»ñ: (Silvia Kutscher, Lazuri Nena – The Language of the Laz, University of Cologne) [2]. RFE/RL, July 23, 2007. [3] èǽ»Çó »Ý ݳ¨ ÂáõñùdzÛÇ Ù»Ï ³ÛÉ í³ñã³å»ïÇ` ²ÑÙ»¹ Ø»ëáõà ÚÇÉÙ³½Ç (Ahmet Mesut Yılmaz) ݳËÝÇÝ»ñÁ, ë³Ï³ÛÝ í»ñçÇÝÇë í»ñ³·ñíáõÙ ¿ ѳÙß»Ý³Ñ³Û Í³·áõÙ: [4] èǽ» ù³Õ³ùÁ éáõëÝ»ñÇ ÏáÕÙÇó ·ñ³íí»É ¿ 1916Ã. Ù³ñïÇ 7-ÇÝ: [The Russian Campaign of 1915-16 in Armenia, The Times History of the War, v. X, London, 1917, p. 260.] [5] . Erik J. Zurcher, Turkey, A Modern History, London-New York, 1998. |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: