| |
Իրան-Հայաստանը երկաթուղային նախագիծը դեռ ուսումնասիրման փուլում է, այնինչ
Իրան-Ադրբեջան-Ռուսաստանն իրական հիմքերի վրա է դրված
news.am 17/11/09

Իրան-Հայաստան երկաթգծի
շինարարության ծրագրի հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է
առանձին ընկերություն, որի ղեկավար է նշանակվել Աշոտ Շահնազարյանը: Այս մասին
այսօր ԱԺ-ում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս Աշոտ Շահնազարյանը զբաղեցնում էր Մրցակցության
պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
,Այդ ծրագիրն
իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել որոշակի միջոցներ այլ
պետություններից, այլ ֆիանսնավորող կազմակերպություններից: Մասնավորապես՝ կան
քննարկումներ Իրանի հետ, ով որոշակի պատրաստակամություն է հայտնել այդ
ուղղությամբ: Ստեղծվել է Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ
հանձնաժողով`փոխնախարարների մակարդակով: Այդ հանձնաժողովը մեկ նիստ գումարել է
այս տարվա հուլիսին, իսկ երկրորդը հնարավոր է լինի այս ամսին: Մենք այդ հարցում
սպասում ենք իրանական կողմի համաձայնությանըե,- ասաց նախարարն ու հավելեց, որ
բացի այդ՝ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ասիական զարգացման բանկի հետ,
որը համաձայնել է որոշակի գումար հատկացնել դրամաշնորհի տեսքով, այդ ծրագրի
տեխնիկատնտեսական ուսումասիրությունը իրականացնելու համար: ,Մենք նախնական
ուսումնասիրության որոշակի արդյունքներ ունենք, որոնք հիմք կդառնան հետագա
ուսումնասիրությունների համար: Այդ արդյունքները մեզ հնարավորություն կտան
պատկերացում կազմել ֆինանսավորման ու աշխատանքների ծավալների մասին եւ նաեւ
հասկանալ, թե ինչպիսի՞ գումարների հետ պետք է գործ ունենանք, եւ ո՞ր
ֆինանսավորող կազմակերպությունների կետ կարող ենք բանակցելե,- ընդգծեց Գ.
Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ի
հակադրություն Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի՝ շատ ավելի իրական հիմքերի
վրա է դրված հյուսիս-հարավ երկաթուղային նախագծի իրականացումը, որն Իրանից
կձգվի Ադրբեջան, ապա Ռուսաստան: Այս նախագծի վերաբերյալ արդեն հստակեցվել են
ֆինանսավորման ծավալները, որը կկազմի 7-8 միլիարդ դոլար: Բանն այն է, որ այս
երկրորդ նախագծի դեպքում շատ կարճ հատվածում պետք է նոր երկաթուղագիծ կառուցվի,
քանի որ հիմնական գծերը արդեն իսկ կան:
News.am
|