|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
«Ժողովրդին թույլատրվում է ամեն ինչ»a1plus 31/12/09
Մեր ժողովրդի մի հատվածի մոտ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ձեւավորված միակամություն է նկատում, որը նա համարում է մեծ ձեռքբերում: «Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի այդ հատվածի միակամության շնորհիվ մեզ հաջողվելու է կենտրոնացնել մեր ուժերը եւ ձերբազատվել այս վարչախմբից»: Սեֆիլյանը կարծում է, որ 2009թ, նրանք ովքեր գտնում էին, որ ծայրահեղ միջոցների պետք չէ դիմել, համոզվեցին, որ երբ իշխանություններն օրենքից դուրս են, նրանց դեմ օրենքի շրջանակներում պայքարել հնարավոր չէ. «Բռնատիրության դեմ օրենքներով չեն պայքարում: Պետք է գործել ժողովրդի տրամաբանությամբ, այն տրամաբանությամբ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովրդին թույլատրվում է ամեն ինչ, նա է այս երկրի տերը: Սա պետք է լինի մեր ռազմավարության հիմքում»: Սեֆիլյանը դժվարացավ ասել, թե որն է մեր ամենամեծ բացթողումը` նշելով, որ այն մեկը չէ եւ բոլոր բացթողումները միմյանց շաղկապված են: «Ինձ մտահոգում է, որ մեր երկիրը օր օրի հյուծվում է, արտագաղթը շարունակվում է, որեւէ լուրջ աշխատանք չի տարվում ազատագրված տարածքներում: Իրավիճակը խայտառակ է նաեւ ոչ միայն ազատագրված տարածքներում: Նայեք ինչ վիճակում են գտնվում բոլոր շրջանները մայրաքաղաքի համեմատ»: 2010թ. Ժիրայր Սեֆիլյանը հայ ժողովրդին մաղթում է այնքան կամք, որ կարողանանք վերջապես ձեւավորել բարոյական ռեժիմ. «Ես լավատես եմ, մենք հասնելու ենք դրան»: Ամանորը Սեֆիլյանը դիմավորելու է իր ընտանիքի հետ Երեւանում: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: