|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Արցախ-Հայաստան. միացում» A1plus 25/09/09
ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանությունների մուտքերի առաջ այսօր ժամը 15.30-ից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները շղթա էին կազմել: Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հարցում իշխանությունների դեմ ուղղված «Միացում» ազգային նախաձեռնության հերթական ակցիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների մոտ էր: «Միացման» անդամները Մյասնիկյանի արձանի մոտից երթով այսօր նույնաբովանդակ նամակներ հանձնեցին բոլոր 3 դեսպանություններին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին' Հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն հրահրելու վերաբերյալ» վերնագրված նամակում նշված է, որ Մադրիդյան սկզբունքները հակասում են Հայոց պետականության գոյատեւմանը. «Մադրիդյան սկզբունքներին եւ հայ-թուրքական արձանագրությունների կեղծ հաշտեցմանը հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու եւ հայ պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն»: Ֆրանսիայի դեսպանության մոտ նամակի ընթերցումից հետո «Միացման» անդամ Տիգրան Խզմալյանն «Ա1+»-ին ասաց, որ այն նախազգուշացում է դեսպանություններին եւ միաժամանակ կոչ մեր ժողովրդին: «Մենք արթնացնելու ենք այս երկիրը: Այն ինչ իրենք նախատեսել են, այն ինչ համար հովանավորվում են Սերժ Սարգսյանին չի ստացվելու: Մենք ցավում ենք, որ ՀՀ նախագահը այդքան ենթակա է արտաքին ճնշումներին: ՀՀ նախագահը պետք է ենթակա լինի միայն իր ժողովրդի ճնշմանը»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Ոստիկանները, որոնք այսօր ուղեկցում էին բողոքի ակցիան' «Միացման» անդամներին առաջարկեցին ՌԴ դեսպանությունից ավելի կարճ ճանապարհով հասնել ԱՄՆ դեսպանութուն: Սա ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության թերեւս առաջին համագործակցության դեպքն էր: «Այպիսի լավ բանը չեք գրի, չէ՞»,- «Ա1+ին» ասաց ոստիկաններից մեկը: «Հող հանձնողը` դավաճան» «Միացման» հիմնական կարգախոսին այսօր նաեւ ավելացել էր. «Արցախ-Հայաստան միացում»: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: