|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ոստիկանները քաշքշեցին զոհվածի մորըa1plus 23/09/09
«Եթե արյան ծարավ չեք, խաղաղ հեռացիր»,- Սերժ Սարգսյանի պատկերով եւ այս տողերով պաստառն այսօր ոստիկանների եւ «Միացում» նախաձեռնության անդամների միջեւ բախման պատճառ դարձավ: Խոստման համաձայն' այսօր «Միացումը» Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մեկնարկեց իր բողոքի ակցիանների շարքը' ընդդեմ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների: Բազմաթիվ կարգախոսների եւ պաստառների մեջ ոստիկաններին զայրացրեց Արցախյան պատերազմի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մոր' տիկին Փառանձեմի ձեռքի պաստառը' Սերժ Սարգսյանի լուսանկարով: Ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում ոստիկանները հրմշտելով զոհված մոր ձեռքից խլեցին պաստառը եւ այն թաքցրեցին իրենց մեքենայի մեջ: Զոհվածի մորը ոստիկաններից պաշտպանող Կոնգրեսի երիտասարդներն արժանացած անձամբ ՊՊԾ գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի վիրավորանքներին: «Իմ որդին չի զոհվել ձեր նման դավաճանների համար, որ այսօր հանձնեք նրա արյան գնով ազատագրած մեր տարածքները: Ես անգրագետ ղեկավար չեմ ուզում: Ձեր գործը դավաճաններին պաշտպանե՞լն է»,- լաց լինելով' ոստիկաններին ասում էր տիկին Փառանձեմը: Ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին «Միացման» անդամներին մոտենալ Նախագահական նստավայրին: Բողոքի ակցիան տեղի ունեցավ Նախագահականի դիմացի մայթում, որտեղ մոտ 1 ժամ միացման անդամները վանկարկեցին. «Չարչիներ, հեռացեք: Հող հանձնողը դավաճան», ինչպես նաեւ երգեցին ազգային ազատագրական երգեր: Միացման վանկարկումներն ու երգը Սերժ Սարգսյանի նստավայրից որեւէ մեկի ուշադրությանը չարժանացան: Սերժ Սարգսյանի նստավայրից արձագանքների բացակայությունն ու ոստիկանների պահվածքը մեկնաբանեց «Միացման» անդամ Ժիրայր Սեֆիլյանը. «Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այստեղ նույնիսկ 5 հոգի լիներ, այն մարդիկ ենք հավաքվել, ովքեր իրենց թույլ չեն տալու որեւէ դավաճանության: Գաղափարական մի քանի մարդու միավորումն արդեն նրանց համար վտանգավոր է»: Ի դեպ, «Միացումն» այսօր տարածում էր երեկ «Վեստիին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որը հայկական հեռուստաընկերությունները եթեր չհեռարձակեցին: «Բոլորն հայտնի դարձավ կարգավորման ներկայիս փուլի, այսինքն' «Մադրիդյան սկզբունքների» հիմքում դրված տրամաբանությունը: Դա ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումն է, ձեր նշած տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք եւ Ղարաբաղը, եւ մենք անվանում ենք «անվտանգության գոտի»,- ռուս լրագրողին հարցին պատասխանել է Սերժ Սարգսյանը: «ՀՀ նախագահի աթոռը զավթած մարդը մեր ազատագրած տարածքները անվանում է «անվտանգության գոտի» եւ պատրաստ է այն հանձնել Ադրբեջանին: Դավաճանությունն այլ կերպ չի լինում»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը: «Միացման» հաջորդ բողոքի ակցիան տեղի ունենալու սեպտեմբերի 25-ին, Մյասնիկյանի արձանի մոտ' ժամը 15.00-ին: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: