|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ինչո՞ւ Սարգսյանը սկսեց վազվզել
Մինչեւ տարեվերջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը որեւէ զարգացում չի կանխատեսում թե ԼՂ հիմնախնդրի, թե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում: «Արտաքին հարաբերություններում առկա մեր բոլոր խնդիրները ներքին իրավիճակի հետեւանքն են»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Սեֆիլյանը: Ներքաղաքական իրավիճակը շտկելու հարցում` Սեֆիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը միայն մեկ բան կարող է անել` հեռանալ եւ թույլ տալ, որ գան նրանք, ովքեր իսկապես կարող են մաքրել երկիրը բոլոր արատներից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա նա հիշեցրեց. «Հայ-թուրքական բանակցությունների հենց սկզբում խելոք մարդիկ զգուշացրեցին, որ այս պահին մենք չեն կարող Թուրքիայի հետ դիվանագիտական մրցակցության մեջ մտնել: Քանի որ Սերժ Սարգսյանը փաստացի ընտրված նախագահ չէր, արտաքին քաղաքական դաշտում նա վազվզելով` փորձեց հաստատել իր լեգիտիմությունը: Օտարները այդ առիթը չցանկացան բաց թողնել, քանի որ ավելի թույլիկ նախագահ հնարավոր չէ լինել: Ըստ էության` բոլորն էլ գիտեն, որ նա զավթել է իշխանությունը»:
Սեֆիլյանը
կարծում
է,
որ
Սերժ
Սարգսյանի
թույլությունն
էր
պատճառը,
որ
օտարները
ընթացք
տվեցին
նրա
ֆուտբոլային
քաղաքականութանը. «Դժբախտաբար
Սերժը
լինելով
կուրացած,
միայն
իր
աթոռը
պահելու
երազանքով
գնաց
սխալ
ընթացքով:
Կարծես
թե
եկել
է
ժամանակը,
երբ
նա
զգում
է,
որ
սխալ
ընթացքի
մեջ
է
եւ
դուրս
գալու
ձեւեր
է
փնտրում»:
Սեֆիլյանը
Սերժ
Սարգսյանի
կոչ
է
անում
մի
կողմ
դնել
իր
շահը
եւ
առաջնորդվել
միայն
ժողովրդի
շահով.
«Եթե
նա
դա
չգիտակցի,
ապա
իր
վախճանը
շատ
ավելի
դաժան
է
լինելու:
Նա
պետք
է
խոստովանի
իր
ռեժիմի
ընթացքում
կատարած
բոլոր
հանցագործությունները:
Դրանից
հետո
ժողովրդի
կողմից
պետք
է
ձեւավորվի
մի
մարմինը,
որը
կերաշխավորի
մեր
երկրում
ազատ
ընտրությունների
անցկացումը»: Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցներին, ապա Սեֆիլյանը գտնում է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է պահում իրավիճակը. «Մինչ օրս Սերժ Սարգսյանը չի հանդիպել իր երազած նախագահին, սակայն մենք տեսանք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հասցրեց հանդիպել: Այս առումով Սերժ Սարգսյանը տխուր վիճակում է: Սա վկայում է այն մասին, որ մեզ չեն վերաբերում պետականություն ունեցող երկրի»: Ի դեպ, Սեֆիլյանի փաստաբաներն այսօր հայտարարել են, որ պատրաստվում են կրկին դիմել ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձին` Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը 1990թ. մինչ օրս ապրում է Հայաստանում եւ նրան 3 անգամ արդեն մերժել են: «Իմ հայրենիքում ապրելու իրավունք ես ունեմ եւ փաստաթղթի վրա իմ իրավունքը կձեւակերպվի, թե ոչ` ինձ քիչ է անհանգստացնում»,- «Ա1+»-ին ասաց Սեֆիլյանը: 14.12.09 A1plus.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: