|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստների հայտարարությունն ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների Հայաստանի Հանրապետության անօրինական ձևավորված իշխանությունները, հայ ժողովրդի առաջ գործած աննախադեպ հանցագործությամբ ըստ էության պահելով ու վերարտադրելով իրենց արյունոտ իշխանությունը, իրենց հետագա պաշտոնավարմամբ որևէ ընդհանուր կապ այդպես էլ չունեցան հայ ժողովրդի ու Հայոց անկախ պետության ազգային շահերի, իղձերի ու հավաքական տեսլականների հետ: Ռազմավարական տարբեր ոլորտներում նրանք իրենց ոչ պետական, խմբակային մտածողությամբ տանուլ են տալիս երկրի ու ազգի առաջ ծառացած տարատեսակ մարտահրավերները, ինչի վերջին ամենավառ ապացույցը հայ թուրքական ստորագրված արձանագրություններն են: Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստներս ևս պետք է ներգրավենք քաղաքացիական ակտիվ պայքարին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հրավիրում է թուրքերին բաժնետեր դառնալ կամ մասնակցել Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը, երբ իշխող օլիգարխիկ վերնախավի թողտվությամբ ու մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության ինքնատիպ ու հրաշալի բնության զգալի տարածքներ անտառահատումներով ամայացնելով, հանքահանությամբ թունավորելով և էկոլոգիապես դրանք կորցնելով, հիմա էլ կորցնում ենք մասամբ ազատագրված մեր հայրենի բնօրրանի տարածքները՝ այդ կերպ ուղղակի վտանգելով Արցախի գոյությունը, իսկ Թուրքիայի սահմանների պաշտոնական ճանաչումով էլ վերջ ենք դնում կորսված հայրենիքը վերատիրանալու իղձերին ու հնարավորությանը: Մենք միակամ ու վճռական ենք՝ թույլ չտալու մեր պատմական հայրենիքից հայության հայրենազրկումը, ըստ էության, փաստող արձանագրությունների վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից: Հայաստանի Հանրապետության ու Արցախի օրվա իշխանություններն իրենց օրենսդիր ու գործադիր ողջ գործունեությամբ պատասխանատու են բովանդակ հայության առաջ, և չպետք է առաջնորդվեն այն սխալ ու թյուր մեկնակետով, թե 3 միլիոնին են հաշվետու: Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալու այս հրատապ ու հասարակական քաղաքացիական պահանջին և թույլ չտալու ազգադավ արձանագրությունների վավերացումը՝ հանուն Հայրենիքի ու Արցախի ինքնիշխանության ու միասնականացման, հանուն հայազարմ հաջորդ սերունդների անվտանգ ու լուսավոր ապագայի: Հարգելի հայրենակիցներ, վաղը, հոկտեմբերի 22-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմացից կմեկնարկի ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հասարակական-քաղաքացիական բողոքի գործողությունը, ապա և՝ երթը դեպի նախագահական նստավայր: Արփինե Գալֆայան -Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Զարուհի Փոստանջյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Սեդա Մելիքյան - Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ Լալա Ասլիկյան - ՀՀ Քաղաքացի Դանիել Իոաննիսյան Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ 7or.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: