|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Մարգարիտ Եսայան. «Այդ զանգվածը բառիս ուղղակի իմաստով ոռնում էր» 19 oct 2009
«7օր»-ի հետ զրույցում «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ով այս օրերին Թուրքիայում էր ինչպես ֆուտբոլային խաղը, այնպես էլ դրա նախապատրաստական աշխատանքերը լուսաբանելու համար, հաղորդել է, որ Թուրքիա էր մեկնել հայ լրագրողների մի քանի խումբ։ -Հյուրանոցի մոտ հավաքված՝ անորոշ սպասում էինք, թե ինչ է լինելու՝ նախագահները հայտարարություն կանե՞ն, թե՞ ոչ։ Այսպես սպասել ենք այնքան ժամանակ, մինչև հասել է ֆուտբոլային խաղը դիտելու ժամանակը։ Երբ մեզ հաղորդեցին, որ նախագահները մեկնում են մարզադաշտ, մեզ էլ նստեցրին այն ավտոբուսները, որոնք նախատեսված էին լրագրողների համար, և մենք նույնպես ուղևորվեցինք Աթաթուրքի անվան մարզադաշտ։ Մարզադաշտից ահագին հեռու մի աննկարագրելի իրավիճակ էր։ Առանց չափազանցության՝ եթե ասեղ գցեիր, գետին չէր ընկնի։ Ֆուտբոլի երկրպագուներն այնքան շատ էին, որ նրանց շարքերն ուղղակի հնարավոր չէր ճեղքել։ Նրանք ճոճում էին մեր ավտոբուսը։ Թեպետ անվտանգության աշխատակիցներն անընդհատ ինչ-որ ջանքեր էին գործադրում, որպեսզի ավտոբուսն անցներ ու հասներ մարզադաշտ։ Երկրպագուներն, այդպիսով, իրենց բողոքն էին արտահայտում, որ չեն կարողանում մտնել մարզադաշտ։ Մարզադաշտի ճանապարհին այն ավտոբուսը, որում ես էի, ուղղակի հարձակման ենթարկվեց։ Քարերով և փայտերով հարվածում էին ավտոբուսի ապակիներին։ Մարզադաշտում ևս լարված իրավիճակ էր։ Մենք, եռագույնները պահած, վանկարկում էինք «Հայաստա՛ն», մարզադաշտի աշխատակիցներից մեկը մոտեցավ մեզ և զգուշացրեց, որ այն տեղում, որտեղ ԶԼՄ-ներն են նստած, չի կարելի վանկարկել և դրոշներ ծածանել։ Մենք, իհարկե, շարունակեցինք գոռալ «Հայաստա՛ն»։ Մարգարիտ Եսայանը հաղորդել է, որ անվտանգությունը շատ ուշադիր է եղել իրենց նկատմամբ, սակայն այնտեղ անկառավարելի իրավիճակ է եղել. -Այդ զանգվածը բառիս ուղղակի իմաստով ոռնում էր։ Այդ ոռնոցն ականջներիս մեջ է։ Մի պահ պատմությունը հիշեցի։ Երբ խաղը սկսեց, և լրագրողներով տեղավորվել էինք, առաջին 15 րոպեն ես հոնգուր-հոնգուր լաց էի լինում։ Աննկարագրելի զայրույթ կար մեջս։ Լրագրողի խոսքերով՝ խաղի ավարտից 15 րոպե առաջ, երբ նրանց ավտոբուսը դուրս եկավ մարզադաշտից, այդ խմբերից ոմանք այնտեղ էին, և նրանց ձեռքերին ադրբեջանական դրոշներ են եղել։ Նրանք ակնհայտորեն ֆիքսել էին նրանց ավտոբուսը. շարունակում էին սուլել, բռունցքներ ցույց տալ։ 7or.am
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: