|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժ. Սեֆիլյանը կարծում է, որ ժողովուրդը հոգնել է կուսակցություններից
7 or 27/12/09- -Իմ տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղու առաջ,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով իշխանությունների ներկա գործելաոճին՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա կարծիքով այդ փակուղուց դուրս գալու ընթացքում պետք է հետընթաց քայլեր լինեն։ -Ի սկզբանե այն կարծիքին եմ եղել, որ հայ-թուրքական այս սիրախաղն սկսողներն իրենց դրած նպատակին չէին հասնելու, որովհետև, բարեբախտաբար, մեր ժողովրդի մոտ պահպանվում են ազգային ինքնության, արժանապատվության արժեքները։ Եթե դա կա, ապա պարզ է, որ այդ սիրախաղի հետևանքով այսպիսի անելանելի վիճակում են հայտնվելու։ Ժիրայր Սեֆիլյանի կանխատեսմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլ չեն վավերացվի. -Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո այդ արձանագրությունների մասին խոսակցությունները կդադարեն: Նա ասել է, թե իրենց անելիքն ի սկզբանե կապ չի ունեցել ո՛չ հայտնի արձանագրությունների, ո՛չ էլ «արցախյան ճակատում տանուլ տված մադրիդյան սկզբունքների հետ»։ -Հայերի անելիքը մեկն է՝ հնարավորինս շուտ մեր երկրում կայացնել պետականությունը, ձևավորել բարոյական ռեժիմ։ Այդ անբարո ռեժիմի առկայության արդյունքում է, որ ծնվում են այսպիսի արձանագրություններ,-հավելել է Ժ. Սեֆիլյանը։ Բազմիցս ասել եմ, և հիմա էլ կրկնում եմ, որ Հայաստանում կուսակցականության հիման վրա և կուսակցական դաշինքներ ձևավորելով այլևս հնարավոր չէ ինչ-որ լուծման հասնել,-այսպիսի կարծիք է հայտնել «Միացում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,-այդ պատճառով է, որ մենք նախաձեռնել ենք «Սարդարապատ» շարժումը։ Այն, ըստ էության, լինելու է վերկուսակցական շարժում, ինչո՞ւ չէ, նաև անկուսակցականների շարժում։ Ժ. Սեֆիլյանի համոզմամբ՝ այդ դաշտում է, որ լինելու է լուծումը։ -Մեր ժողովուրդը հոգնել է կուսակցություններից։ Ոչ միայն հոգնել է, այլև չի՛ էլ ուզում լսել, թե ինչ է տեղի ունենում կուսակցությունների ներսում։ Երկու օր առաջ Հրազդանի ցեմենտի գործարանից 400 հայ բանվորի հեռացրել են աշխատանքից։ Ո՞ր կուսակցությունն է մտածում այդ մարդկանց մասին,-նկատել է Սեֆիլյանը։
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: