|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարախոսությունն ընդունողները պետք է լքեն ընդդիմադիր դաշտը 7 or 25/11/09
«Սարդարապատ» շարժման մասնակիցներն այսօր Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են նոյեմբերի 11–ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցարած այն մտքին, որ հայկական պահանջատիրությունը պետականություն ունեցող ազգին վայել գաղափարախոսություն չէ: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե հանդես գալով հայկական պահանջատիրության դիրքերից՝ ինչպե՞ս եք համագործակցում մի քաղաքական ուժի հետ, որը ժխտում է այդ գաղափարախոսությունը, «Սարդարապատ» շարժաման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է. -Համաժողվրդական շարժաման մեջ մենք մեր սկզբունքներն ենք ունեցել, մենք կանգնել ենք մեր ժողովրդի կողքին, այն դիմադրող ժողովրդի, որը դուրս էր եկել այս հակահայ ռեժիմի դեմ: Ինչ մնում է Տեր-Պետրոսյանի հետ մեր գաղափարական հակասություններին, ապա նախագահական ընտրություններից առաջ, մենք այդ մասին չենք խոսել, ինքն էլ չի խոսել: Շատ լավ հասկանալով, որ այդ ժամանակ, եթե վերջին ելույթի նման ելույթ ունենար, ապա համաժողովրդական շարժում չէր ստացվի: Ինքը լռեց, այդ պայմանով էլ մենք աջակցեցինք: Իսկ այժմ իր վերջին ելույթով նա խախտեց համաժողովրդական սկզբունքները: Եվ ես համարում եմ, որ այս պարագայում, ովքեր որ համամիտ են այդ ելույթի բովանդակության հետ, ապա բարի թող լինեն, լքեն ընդիմադիր դաշտը: շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով հայ-թուրքական ներկա հարաբերություններին, ասել է. -«Սարդարապատ»-ը չի ընկնելու հետևանքները վերացնելու հետևից: Մենք ֆիքսում ենք, որ այս արձանագրությունների առկայությունը հետևանքն է մեր երկրի ներսից թուլացմանը: Եթե մենք այսքան թույլ վիճակում չլինեինք՝ օտարը երբեք չէր համարձակվի այսպիսի փաստաթղթեր մեզ պարտադրել՝ լինի դա հայ-թուրքական կամ արցախյան ճակատում: Ուստի պետք է վերացնել գլխավոր պատճառը ՝ հնարավորինս շուտ ազատվել այս ռեժիմից և հաստատել բարոյական ռեժիմ: Դերենիկ Մալխասյան Գյումրի |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: