|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Թուրքիան Հայաստանին 4 նախապայման կառաջադրի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը 7 or 23/09/09
Նյու-Յորքում Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը մտադիր են ամրացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախապայմանները։
Ինչպես
հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Թուրքիան մտադիր է Հայաստանին առաջադրել 4
նախապայման հարաբերությունները կարգավորելու համար։ Ընդգծենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին Նյու-Յորքում սպասվում են բազմաթիվ ելույթներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ելույթները։ Ըւտ «Bakililar.AZ» –ի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ հանդիպում չի սպասվում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան կստանա 4 կարևոր հարցերի պատասխանները, որոնք Անկարան առաջադրել է Երևանին։ Առաջին և հիմնական նախապայմանը ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց ապահովելն է։ Երկրորդ պահանջը նախորդ դարասկզբի դեպքերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է։ Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն հայ, թուրք, շվեյցարացի և ամերիկացի պատմաբաններ։ Մնացած երկու հարցերը կապված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք այցի հետ, մասնավորապես այն բանի, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 12-ը, և երկրորդ՝ Հայաստանի նախագահը պարտադիր պետք է այցելի Թուրքիա։ Այս նախապայմանների իրականացման դեպքում Թուրքիան կգնա մերձեցման՝ ընդհուպ մինչև սահմանների բացումը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: