|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու հիմնավորումները պետական գաղտնի՞ք են
Ինչպես հայտնի է, «Միացում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում։ Այս կապակցությամբ ստեղծվել է «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»։ Կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքացիություն տրամադրելու հիմնավորումները չեն տրամադրում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի, դա համարվում է պետական գաղտնիք։ Նա նշել է, որ ինքը դիմել է ՄԻՊ-ին Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները պաշտպանելու համար, սակայն օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանել է, թե դիմումի քննարկումը դադարեցվում է։ -Ես ապշում եմ ոչ թե մերժման վրա, այլ այն բանի, որ մարդու իրավունքների պաշտպանը, որը բազմիցս ասել է, որ սա մարդու իրավունքների խախտում է, ասում է, որ սառեցվում է այս գործընթացը՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի պատասխանները, որոնք մի անհեթեթ պատճառաբանություն են ներկայացնում,- ասել է Աղավնի Սահակյանը։ Իսկ փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացու կեցության և քաղաքացիությունը մերժելու պատճառաբանությունները չեն համարվում պետական և ծառայողական գաղտնիք, և չտրամադրելով այդ փաստերը, փաստորեն, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները սահմանափակվել են։ -ՄԻՊ-ը հարցումներ է ուղարկել ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ, նրան մասնավորապես պատասխանել են, որ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիության իրավունք տալը մերժվել է ԱԱԾ-ի բացասական կարծիքի հիման վրա, սակայն փաստաթուղթը, որտեղ կա հիմնավորումը, համարվում է ծառայողական գաղտնիք։ ԱԱԾ-ի ղեկավարի պատասխանից պարզ է դառնում, որ առ այսօր այդ պաշտոնատար անձը համարում է, թե Ժիրայրը կատարել է ՀՀ քր օր 301 հոդվածին համապատասխան պատժելի արարք, այն է՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր է արել, բայց առկա է դատավճիռ, որով Ժիրայր Սեֆիլյանը արդարացվել է, և սա անհեթեթ հիմնավորում է,-ասել է Մուշեղ Շուշանյանը։ 14.12.09 7or.am
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: