|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Էրդողան. «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի» 7 or 18/09/09
Երեկ իֆթարի արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ «Թուրքիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է։ Եթե մենք Հայաստանի կողմից չտեսնենք կոնկրետ քայլեր, սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն անմիջապես հետևել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը։ «Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը, որով հերթական անգամ ամրագրվում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը։ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: