|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժ. Սեֆիլյան. «Եթե հանկարծ Սերժ Սարգսյանը համարձակվի խոսքից գործի անցնել, համոզված եմ, որ Արցախի ըմբոստացումը տեղի է ունենալու» 7 or 13//10/09
-Եթե հանկարծ Սերժը համարձակվի խոսքից գործի անցնել, համոզված եմ, որ Արցախի ըմբոստացումը տեղի է ունենալու,- լրագրողներին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ներկա գործընթացն առաջին հերթին վտանգի տակ է դնում Արցախը, իսկ «եթե հանկարծ մի օր Սերժ Սարգսյանը խոսքից փորձի գործի անցնել», և ազատագրված տարածքները հանձնվեն, ապա կարճ ժամանակահատվածում հայ ժողովուրդը կկորցնի իր պետականությունը։ -Արցախում զիջելուն կողմ տրամադրությունների նշույլ անգամ չկա։ Նույնիսկ Երևանի կողմից նշանակված քաղաքական ղեկավարությունը, որն, ըստ էության, ծառայել է և փորձում է ծառայել այս ռեժիմի պարագլխին, չի համարձակվի զիջողական որևէ քայլի գնալ որևէ ժամանակ։ Սա ես ձեզ վստահեցնում եմ։ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: