Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. «Այս բոլոր հայ–թուրքական զառանցանքները պտտվում են Արցախի ազատագրված 7 շրջանների շուրջ»

 7 or 08/10/09

Հայ կամավորականների համախումբում ազգային նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը կհանգեցնի հայոց ազգի բնաջնջմանը։

-Այս բոլոր հայ-թուրքական զառանցանքները պտտվում են Արցախի ազատագրված 7  շրջանների շուրջ։ Հակառակորդը շատ լավ գիտակցում է, որ մեր ժողովրդի դիմադրողականությունը պահելու միակ գործոնը մնացել են այս տարածքները։ Եվ եթե մենք զիջում ենք այս տարածքները, շատ լավ պետք է հասկանանք, որ վտանգում ենք մեր պետականությունը, մեր ֆիզիկական գոյությունը,-նշել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այդ տարածքները զիջելուց հետո բոլորովին անիմաստ է դառնում խոսել Ցեղասպանության, Կարսի պայմանագրի մասին։

-Մեր  խնդիրը ժողավրդին գլխավոր վտանգը ներկայացնելն է։ Դա այն է, որ այս ամենը կապված է Ղարաբղյան խնդրի հետ, և Թուրքիան դա բազմիցս հնչեցրել է ամենաբարձր մակարդակներով,-հավելել է նա։

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: