|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ռուբեն Հախվերդյան. «Մենք մի պետություն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը»
-Ես ցանկանում եմ նախագահի մակարդակի մասին խոսել, երբ նա «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է շնորհում կասկածելի վարքի տեր ու անճաշակ, ռաբիս երգչուհուն՝ Ալլա Պուգաչովային, և նույն շքանշանը տալիս է կաթողիկոսին։ Այսինքն, նրանց դնում է նույն հարթության վրա։ Ինձ հիասթափեցնում է մեր ղեկավարության գավառական մակարդակը, որն, իրոք, չգիտեն՝ վաղն ինչ է լինելու,-«Սարդարապատ» շարժման նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Նա նշել է, որ հայ մտավորականությունը ճնշված վիճակում է, և կարծես թե ժողովուրդն ավելի խելացի է, քան կառավարությունը։ -Մենք մի պետութուն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը։ Սա աննորմալ վիճակ է, և կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը խելք ունենար, իր լավագույն որոշումը կլիներ հրաժարական տալը, բայց սա ես ասում եմ ի՛մ բարոյականության տեսանկյունից,-նշել է նա։ Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բոլոր նախադրյալները կան, որ մենք միանգամից թրքանանք։ 7or.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: