|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Տիգրան Խզմալյան. «Մեր արտաքին նոր քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պարտադիր պետք է հիմնվի մեր բարոյական գաղափարների վրա» 7or.am 04/12/09
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» շարժման կազմակերպած «Հայ-ադրբեջանական բանակցությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է, որ արտաքին նոր քաղաքականությունը պետք է հմնված լինի ոչ միայն միջազգային հանրության ընձեռած հնարավորությունների, տնտեսական, ֆինանսական նոր ոլորտի ստեղծման վրա, այլ նաև բարոյական գաղափարախոսության։ -Մեր արտաքին նոր քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պարտադիր պետք է հիմնվի մեր բարոյական գաղափարների վրա, որովհետև դա է պատճառը, որ հայերը մերժում են մադրիդյան սկզբունքները, հայ-թուրքական արձանագրությունները, և դա այն պատճառով չէ, որ ներքին կամ արտաքին խնդիրներ կան, ոչ էլ այն պատճառով, որ մենք էշ ենք ու համառ ենք և չենք հասկանում մեր լավը, այլ միայն այն պատճառով, որ ազգը բնազդորեն զգում է, որ դա անբարոյական է։ Ես պնդում եմ, որ դա է այն ուղին, որը մեզ կտանի արտաքին և ներքին զարգացումների և հաղթանակների,-ասել է նա։ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: