Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Իլհամ Ալիև. «Բանակցային գործընթացը գտնվում է իր ավարտական փուլում»

 7 or 02/10/09

Հոկտեմբերի 3-ին Նախիջևանում կայացել է թուրքալեզու պետությունների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը, որի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես ասել է. «Արդեն երկար տարիներ ընթանում են բանակցությունները հայ-ադրբեջանական և ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ցավոք, մինչ այժմ մենք ոչ մի արդյունքի չենք հասել։ Չնայած դրան, բանակցային գործընթացում արդեն նկատվում է դրական միտում։ Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը գտնվում է իր ավարտական փուլում։ Քննարկվող հարցերը ապահովում են հակամարտության կարգավորումը տարածքային ամբողջականության հիման վրա»։ Ալիևը ևս մեկ անգամ նշել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչի հիման վրա էլ կարող է իրագործվել ազգերի ինքնորոշման իրավունքը»։

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: