|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Միացում» ազգային նախաձեռնությունն ակցիա է իրականացրել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց
7 or 02/10/09 «Միացում» ազգային նախաձեռնությունը, ի նշան ընդդիմության հայ-թուրքական արձանագրությունների, ակցիա է իրականացրել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց։ Նրանք նամակ են փոխանցել ներկայացուցչությանը։ -Այսօր մեր ակցիայի նպատակն Արցախի մեր եղբայրներին, մասնավորապես քաղաքական և ռազմական ղեկավարությանը հորդորելն է, որ հնարավորինս շուտ իրենց սրտի խորքում առկա կեցվածքը հրապարակայնացնեն, որովհետև այս պրոցեսը դադարեցնելու միակ ձևն արցախյան ամրոցն է,-ասել է «Միացում» ազգային նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշել է, որ երեքշաբթի օրը՝ ժամը 17։30-ին, Մերգելյան ինստիտուտի առջև իրենք կրկին հավաքվելու են և երթով գնալու են Ծիծեռնակաբերդ։ -Այնտեղ ուզում ենք այս արձանագրությունների խորհրդանշական այրումը կատարել ու չորեքշաբթի օրվանից ամեն օր քաղաքի որևէ կետում այրման գործողություն կատարել և դրան մասնակից դարձնել ՀՀ քաղաքացիներին,-ասել է Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա խոսքերով՝ իրենք ոչ թե ուզում են, որ այդ արձանագրություններում շտկումներ կատարվի, այլ ամբողջությամբ մերժում են այս փաստաթղթերը։
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: