|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը 7 or 01/09/09 «ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ Շվեյցարիայի միջնորդությամբ արված հայտարարությունը, որտեղ շարադրված են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության: ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հարաբերությունների կարգավորմանը և կոչ է արել Հայաստանին և Թուրքիային «արագ ընթացք տալ այս աշխատանքներին՝ հիմնվելով պայմանավորվածություններում առկա սկզբունքների վրա», - նշված է հայտարարության տեքստում: ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել երկու երկրների ղեկավարությունների հետ` կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ: Ըստ Ինտերֆաքսի
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: