| |
Հասնենք Սասուն, մտնենք Վան
168
08/05/09
,ՀԱԿ-ը,
բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական
հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել
ՀՀ իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերինե,- Հայ Ազգային կոնգրեսի
վերջին հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Դրանից անմիջապես հետո միանգամից այդ ,կասկածյալըե դարձավ Ժիրայր Սէֆիլյանը` իր
գլխավորած ,Հայ կամավորների համախմբում ազգային նախաձեռնությունե
կազմակերպությամբ: Եվ նույն օրը վերջինս հայտարարեց, թե ինքը դեմ է այն
կարծիքին, որ ,հայ-թուրքական հարաբերություններում դրական միտում կաե, քանի որ
արցախյան բանակցություններում Թուրքիան դառնում է միջնորդ: Ժ.Սէֆիլյանը նաեւ
ասել էր, թե միայն մեկ կազմակերպություն չէ, որ այդ հարցում տարակարծիք է
Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Նրա խոսքերով, տարակարծություն ունեցողների կողմից
փաստաթուղթ է պատրաստվում, որտեղ իրենց դիրքորոշման հետ կապված քաղաքական
հստակեցում են մտցնելու: Փաստաթուղթը դեռ պատրաստվում է, եւ մինչեւ դրա
հրապարակելը Ժ.Սէֆիլյանը չի պատրաստվում բացահայտել իր համախոհներին: Մինչ այդ,
սակայն, պարզ դարձավ, որ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացմանը դեմ է նաեւ
ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ-ն: ,Դա միանշանակ այդպես է, եւ մենք այդ մասին
Լ.Տեր-Պետրոսյանին ասել ենք: Մենք հիմնական հարցերում համամիտ ենք
Լ.Տեր-Պետրոսյանի հետ, բայց ինչ վերաբերում է այսօրվա վիճակով սահմանների
բացմանը, ապա կտրականապես դեմ ենք դրան: Նախ՝ մենք կարծում ենք, որ այսօր դեռ
երկրում օրենսդրական շատ խնդիրներ կան, որ մեր ազգային անվտանգությունն այսօր
ապահովված չէ: Մեզ շատ մտահոգում է սահմանների բացման պարագայում քուրդ
ազգաբնակչության ներխուժումը Հայաստան եւ բազմաթիվ նման հարցեր: Երկրի
դեմոգրաֆիկ վիճակը կփոխվիե,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լ.Սարգսյանը:
Լ.Սարգսյանի կարծիքով, մինչ սահմանի բացումն անհրաժեշտ է որոշակի անվտանգության
խնդիրներ լուծել Հայաստանում, հստակեցնել օրենսդրության այն դրույթները, որոնք
վերաբերում են սեփականությանը: ,Իհարկե, հողի մասին օրենքն ընդունված է, բայց
ես չեմ կարծում, որ դա մեզ ապահովում է թուրքերի ներխուժումից, քրդերի
վերաբնակեցումից եւ այլն: Այսօր Հայաստանը լքողների քանակն օր օրի ավելանում է,
նման վիճակը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Իսկ Կոնգրեսում մենք
ունենք շատ կարեւոր խնդիր, որի շուրջն էլ միավորվել ենք: Դա երկրում օրինական
իշխանությունների ձեւավորման խնդիրն էե,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:
Ժ.Սէֆիլյանն էլ գտնում է, որ ,քանի դեռ չենք ստեղծել ազգային պետություն,
հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը եւ սահմանի բացումը անհեթեթություն
էե: ,Ես Թուրքիային համարում եմ ոչ թե սովորական, այլ թշնամի հարեւան: Մեր
երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բարոյահոգեբանական
խայտառակ պայմաններում Թուրքիայի հետ սահմանների բացումը լի է ազգային
անվտանգությանը սպառնացող բազմակողմանի վտանգներով: Ինչքան ժամանակ այդ
պայմանները չեն բարելավվել, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում
սահմանների բացումըե,- ասում է Ժ.Սէֆիլյանը:
Նրա պատկերացմամբ, ազգային պետություն ստեղծելու դեպքում նախ պետք է փոխվի
Հայաստան Հանրապետության անունը, եւ այն կոչվի Արեւելյան Հայաստանի հայկական
պետություն: ,Այս անունն իր մեջ շատ ինֆորմացիա է պարունակում` սրա մեջ Արցախի
հարցն էլ է տեղավորվում, Նախիջեւանն էլ, Ջավախքն էլ, Գարդմանքն էլ: Սրանով մենք
նաեւ հստակեցնում ենք, որ գոյություն ունի Արեւմտյան Հայաստան, որը ես շատ եմ
կարեւորում: Իսկ թե ինչ մարտավարությամբ է այս պետությունը հետապնդելու
հայկական պահանջատիրությունը, այդ մասին ես այս պահին չեմ ուզում խոսել, բայց
ինձ մոտ կա պատկերացում: Ազգային պետություն ասելով՝ նաեւ ես հասկանում եմ
երկրեն ներս մարդու արժեքի գերարժեւորումը, հասկանում եմ, որ մեր ուժային
կառույցներում իշխի բարոյականությունը, եւ ոչ թե նյութապաշտությունը, որ այսօր
գոյություն ունիե,- ասում է Ժ.Սէֆիլյանը:
Սէֆիլյանն իր պատկերացումների ու տարաձայնությունների մասին խոսել է
Լ.Տեր-Պետրոսյանի հետ, բայց նրան Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների հետ
միավորում է ՀՀ-ում ,Սահմանադրական կարգի հաստատումը եւ պետականաշինության
գործըե: Ընդ որում, Ժ. Սէֆիլյանի կարծիքով՝ այնպես չէ, որ Կոնգրեսում իշխում է
մի գաղափարախոսություն: Ըստ նրա, քանի դեռ Տեր-Պետրոսյանն է առաջնորդը, նրա
գաղափարներն ավելի ,ցցուն են երեւումե: Բայց հիմնական տարակարծությունը
վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂՀ հիմնախնդրին: ,Ներքին
հարցերի հետ կապված՝ ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն իր իշխանության օրոք
ունեցել է փորձ, նաեւ դառը փորձ: Եվ ես համոզված եմ, որ ներքին քաղաքականության
մեջ նա շատ ավելի դրական ընթացք է ունենալու, քան ուներ իր իշխանության օրոք:
Մենք կողմ ենք, որ նա դառնա նախագահ, եւ նրան դրա համար աջակցում ենք: Եվ մեր
ակնկալիքը այն է, որ նա զբաղվի ավգյան ախոռները մաքրելով: Իսկ եթե փորձի
արցախյան եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը շուտափույթ լուծել, մենք
կպայքարենք նրա դեմ եւ կփորձենք նրանից ձերբազատվել հնարավորինս շուտե,-
սպառնում է Ժ.Սէֆիլյանը:
Նա նաեւ ներկայացնում է արտաքին քաղաքական հարցերում հայաստանյան քաղաքական
ուժերի նմանություններն ու տարբերությունները: Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում
այս հարցերի հետ կապված կա 3 տեսակետ: ,Առաջինը իշխանական կամ Սերժ Սարգսյանի
տեսակետն է, երկրորդը, ինչքան էլ կարող է հնչեղ չլինի, Տեր-Պետրոսյանի եւ
Դաշնակցության տեսակետն է, երրորդը մեր կեցվածքն է, որ մենք առհասարակ մերժում
ենք հարաբերությունները: Որքան էլ Տեր-Պետրոսյանի հետ համամիտ չենք սահմանը
շուտափույթ բացելու տեսակետի համար, համամիտ ենք, որ նա Ս.Սարգսյանի բռնած
ընթացքը համարում է դավաճանական, Ցեղասպանության ուրացումը` պատմաբանների
հանձնաժողովի ստեղծումը` ազգադավ քայլ: Վստահ եմ, որ նա նույնպես համաձայն չի
լինի, որ ՀՀ-ն ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` ըստ էության՝
Կարսի պայմանագիրը: Թուրքերը միշտ երազել են, որ հայկական կողմն այն ստորագրի:
Չգիտես ինչու, այս երկրորդ կետի մասին Տեր-Պետրոսյանն իր ելույթում չխոսեց,
բայց այսօր էլ այդ հարցը արծարծվում է, որովհետեւ իմ համոզմամբ՝ առանց դրա
թուրքերը երբեք հայերի հետ սեղան չեն նստում: Այս հարցերի հետ է կապված ՀՅԴ-ի
ու Տեր-Պետրոսյանի տեսակետների ընդհանրությունը: Իսկ երրորդ կարծիքը մերն է,
որը մենք առաջիկայում ավելի ծավալուն կերպով կփորձենք ներկայացնելե,- ասում է
Ժ.Սէֆիլյանը եւ գտնում, որ Տեր-Պետրոսյանը վերը նշված հարցերում Ս.Սարգսյանի
հետ ունեցած տարաձայնության հանգամանքը պետք է օգտագործի իշխանափոխություն
իրականացնելու համար:
Ժ.Սէֆիլյանի կարծիքով՝ Ս.Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի գլխավոր տարբերությունն
այն է, որ վերջինս ընդգծված պետականամետ գործիչ է: Մինչդեռ Ս.Սարգսյանը ,հայկականության
եւ հայ ժողովրդից ամբողջությամբ կտրված մարդ է եւ առհասարակ կապ չունի այդ
կոչման հետե: ,Ուզում եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի հայացքներում կարող է
դրսեւորվել պարտվողական կամ ապազգային էլեմենտ, բայց դա չի նշանակում, որ այդ
մարդը, ի տարբերություն Ս.Սարգսյանի, չի մտածում այս երկրի ապագայի մասին:
Ս.Սարգսյանը մտածում է միայն ու միայն իր աթոռը պահպանելու մասինե,- համոզված է
Սէֆիլյանը: Նա նաեւ գտնում է, որ արտաքին քաղաքական հարցերի հետ կապված
Կոնգրեսում եղած տարաձայնությունները չպետք է պառակտման պատճառ դառնան: ,Ինչքան
էլ տարաձայնություններ լինեն, մենք պետք է փորձենք այս միակամությունը պահպանել
ռեժիմի տապալման համար: Եվ ես բազմիցս եմ ասել, որ Կոնգրեսը ներկայացնում է
վաղվա իշխանությունը: Իշխանություն ասելով` ես հասկանում եմ եւ գործադիրում
պաշտոն զբաղեցնող, ինչու չէ՝ նաեւ ընդդիմություն: Ընդդիմությունն էլ է
իշխանությունե,- եզրափակում է Ժ.Սէֆիլյանը:
|