|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Տիգրան Խզմալյան. «Սկզբունքորեն մենք կտրուկ դեմ ենք արտահերթ ընտրությունների»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք կարծում են, որ արտահերթ ընտրությունները խաբկանք ու ցնորք են և ժողովրդին խաբելու հերթական փորձ։ -Սկզբունքորեն մենք կտրուկ դեմ ենք արտահերթ ընտրությունների, որովհետև եթե դրանք լինեն էլ, ամենայն հավանականությամբ լնելու են իշխանության կողմից նախաձեռնված և ներքին իշխանական խոհանոցում պատրաստված բաներ։ Այսինքն հայ ժողովրդին դա ոչ մի լավ բան չի բերի,-նշել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե հասարակության մեջ արտահերթ ընտրությունների պահանջ կա՞, թե՞ ոչ՝ Տիգրան Խզմալյանն ասել է, որ ոչ, ինքը նման պահանջ չի նկատում։ -Պահանջը վերաբերում է ոչ թե ընտրություններին, որ օլիգարխների մի խումբը փոխվի ուրիշ խմբով, այլ պահանջ կա փոփոխությունների՝ հեղափոխության, այլ ոչ թե տեղափոխության։ Նման աշխատանքով մենք զբաղվում ենք, բայց դա որևէ կապ չունի հերթական կամ արտահերթ ընտրությունների հետ,-հավելել է ռեժիսորը։ 7or.am 27.04.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: