Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Այս Եղեռնագործ Վարչախումբը, Այսօր Ուզում Է Վաճառել Նաև Մեծ Եղեռնի Զոհերի Արյունն Ու Հիշատակը:

Ձեզ ենք ներկայացնում ներկայումս  "Վարդաշենի " քրեակատարողական հիմնարկում գտնվող, ապօրինաբար դատապարտված  "Հայ կամավորականների համախմբման " նախաձեռնող խմբի անդամ Վարդան Մալխասյանի հետ հարցազրույցը, որը 2006թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանի հետ: 

Համաժողովրդական շարժման` ÇÙ³ Կոնգրեսի կազմակերպած վերջին հանրահավաքից հետո ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ բռնության տարբեր փորձեր կատարեց: Նույնն էր նրանց պահվածքը մինչև հանրահավաքը սկսելը Հայ կամավորականների համախմբման և Ðատուկ գունդ երիտասարդական շարժման անդամների նկատմամբ, որոնք փորձում էին երթով միանալ հանրահավաքին: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված ռեժիմի մահակ հանդիսացող ոստիկանության կողմից կատարված այդ քայլերը:

-Այդ քայլերը վարչախմբի իրական հոգեվարքի ախտանշաններն են: Ռեժիմը սարսափում է իշխանությունը կորցնելու վտանգից, որը օր առ օր ավելի իրատեսական է դառնում:

 Նրանք հատկապես սարսափում են ազատամարտիկների և երիտասարդության ընդվզումից և ակտիվությունից: Եվ այդ վախն ու սարսափը վարչախմբին մղում է ինքնապաշտպանական կոշտ ու բիրտ միջոցների, որը նրանք իրականացնում են հատկապես ոստիկանության միջոցով: Դրանով, իհարկե, ոստիկանությանը մինչև ուղն ու ծուծը փչացնում են, դարձնում են խորապես հակաժողովրդական ու ապազգային: Բայց չեն կարող չփչացնել, որովհետև դա իրենց գործելաոճն է, իրենց ձեռագիրը, որովհետև ռեժիմը կարող է գոյատևել միայն փչացած ու կամակատար սպասարկուների պայմաններում:

Ոõղղակի զարմանում ես, որտեղի±ց այսքան անմարդկային, անողնաշար ոստիկաններ, դատավորներ, դատախազներ, ԱԱԾ աշխատողներ ու այլ կարգի ենիչերիներ, որոնք իրենց լկտի արարքներով դարձել են ժողովրդի կատարյալ թշնամիներ: Նրանք երևի մտածում են, թե այս բոլորի համար իրենցից երբևէ ոչ ոք հաշիվ չի պահանջելու, չարաչար սխալվում են: Օր օրի մոտենում է հատուցման և խստագույնս պատասխան է տալու ժամանակը, որից մեղավորները որևէ ձևով չեն կարողանալու խուսափել:

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն  պետք է լինի Համաժողովրդական շարժման       այսօրվա և վաղվա գործողությունները: Առավել զիջողակա՞ն, թե՞ ըմբոստ:

- Ազատության, արդարության և պետականության վերականգման համար մղվող պայքարը, որը այսօր տեղի  է ունենում, ոչնչով չի զիջում Արցախի Հերոսամարտին: Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ Հայրենիքն առաջին հերթին ոչ թե հողատարածք է, այլ ժողովուրդն է, իր երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունք ունեցող հայ մարդն է, որը պետք է այդ իրավունքը ձեռք բերի իր անզիջում պայքարով: Üաև մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, որ բռնակալների դեմ պայքարը ոչ միայն հայրենասիրական և ազատագրական, այլ նաև Աստվածահաճո գործ է, քանզի ժողովուրդն ազատվում է բռնակալներից և վերադառնում իր իսկական ազատ, Աստվածատուր ապրելակերպին: Ուստի, իմ կարծիքով, ազատագրական այս պայքարը մենք երբեք չպետք է դարձնենք զիջողական, այլ ավելի հանդուգն ու վճռական:  

Այս չարագործ, հակահայ, իշխանության միակ հույսը ժողովրդին ահաբեկելն ու հուսահատեցնելն է: Դրա համար նրանք դիմում են զանազան ջղաձգումների և հնարքների: Այդ ջղաձգումներին մենք պետք է հակադրենք մեր ազատաբաղձ, մարտնչող, ժողովրդի հավաքական ուժը, կամքն ու վճռականությունը: Մենք իրենց հետ պետք է խոսենք նաև ուժի դիրքերից:

Ինչպե՞ս կմեկնաբանեք հանցագործ վարչախմբի պարագլխի արտահայտած մտքերը ԲիԲիՍի-ի ադրբեջանական թղթակցին այն առումով, որ Արցախի հարցի լուծման ճանապարհներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը կարող է ներդրումներ անել Արցախում, որից հետո արցախցիները հանրաքվեով կճշտեն իրենց հետագա ճակատագիրը:

   Նժդեհն ասել է.<<Վա՛յ այն ժողովրդին, որի առաջնորդը կատարյալ չէ... Անեծք է առաջնորդի տգիտությունը>>:

 Իսկ մեր երկրում այսօր իշխանավարում են բացահայտ տգետ մարդիկ և անկատար մարդիկ, որոնք որևէ կապ չունեն մեր ինքնության, տեսակի ու հավատքի հետ: Üրանք իրենց տգետ հայտարարություններով ու գործելաոճով տրորում են մեր տեսակի բարձր հատկանիշները, խեղճացնում են ժողովրդին: Այդ մարդկանց համար սեփական բարեկեցությունն ու բռնազավթած աթոռը շատ ավելի բարձր է, քան Հայրենիքը: ԲիԲիՍի-ի թղթակցին տված Ս.Ս.-ի հայտարարությունից կարելի է հստակ հետևություն անել, որ ինքն աթոռը պահելու համար ինչ-որ ներդրումների դիմաց կգնա ցանկացած գործարքների և հեշտությամբ կհանձնի նույնիսկ Ղարաբաղն էլ: Նման տիպի դավաճանական, ցինիկ հայտարարություններ նա շատ է արել և դեռ անելու է, եթե դրանց չտրվեն համարժեք արձագանքներ, գնահատականներ ու պատասխաններ: Հիշենք Աղդամի հետ կապված նրա հայտարարությունը, Մոսկվայում տարբեր ժամանակներում նրա արած հայտարարությունները, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և որ համաձայն է Ցեղասպանության փաստն ուսումնասիրելու համար ստեղծել հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով: Օրինակները շատ են, չգիտես, թե ո՛րը թվես: Սրանք բոլորը դավաճանական, հայ ժողովրդին հոգեբանորեն ընկճող, հակահայ հայտարարություններ են:

 Վերջին հայտարարությամբ Ս.Ս.-ն նսեմացնում է ոչ միայն ղարաբաղցիներին, այլ ամբողջ հայ ժողովրդին, անարգում է Արցախի հերոսամարտի զոհերի հիշատակը: Ստացվում է, որ նա Ղարաբաղի անկախությունը դարձրել է սակարկության առարկա:

Այս խայտառակությունից ձերբազատվելու համար մենք պետք է ազգովի ոտքի կանգնենք, բողոքենք, աշխարհին ցույց տանք, որ Սերժիկի հայտարարությունները հակահայ են, որևէ կապ չունեն մեր ժողովրդի մտածելակերպի ու ձգտումների հետ, որ մեր երկիրը ղեկավարում են մեզ հետ կապ չունեցող օտարները, ինչ-որ ալբանացիներ կամ մոնղոլ-թաթարներ:

Դուք ունե՞ք Արցախի հարցի լուծման Ձեր բանաձևը: Եթե այո, ո՞րն է դա:

- Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Այս արհեստական բաժանումը իմ կարծիքով մեծ վնաս է հասցրել մեր ժողովրդի միասնականության գաղափարին: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության հիմնական պատճառներից մեկն է: Բացի դրանից, այստեղի քրեաօլիգարխիկ վարչախումբը այնտեղ միշտ պատճենահանում է իր ավելի փոքր տարբերակը, նույն անարդար սկզբունքներով, նույն հոռի բարքերով: Այնտեղի համակարգն էլ կոռուպցիայի և կաշառակերության մեջ է թաղված: Իսկ ժողովրդի կողմից անընդունելի ինչ-որ մարդիկ իրենց վարչապետի, պրեզիդենտի և նախարարների տեղ են դնում: Պետք է մենք ձերբազատվենք այս անհեթեթությունից:

Ժամանակին Ղարաբաղի հիմնադիրները մտածում էին, որ երկրորդ հայկական պետություն ստեղծելով միջազգային քաղաքական դաշտում` ավելի ճկուն գործելու առիթներ կունենան: Սակայն, առ այսօր դա մեզ ոչինչ չի տվել և չի տալու: Դա ինքնախաբկանք է:

Իմ կարծիքով ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, այն համարի մեր երկրի անբաժանելի մասը և Հայաստանի Հանրապետությունը երկու մարզերով ավելացնի ի հաշիվ Արցախի և նրան հարակից ազատագրված տարածքների:

Ինչպե՞ս կբնութագրեիք հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կամ, կարելի է ասել, նույնիսկ բարեկամությունը: Օրինակ` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերը ջնջելը Գյուլի այցելության նախօրեին:

- Հայ-թուրքական հարաբերությունները հենց այնպես չեն կարող ջերմանալ: Հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու դիմաց Թուրքիան Հայաստանից պահանջում է զգալի զիջումներ անել թե՛ Արցախի հարցի կարգավորման և թե՛ արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքներում: Դա շատ լավ իմանալով հանդերձ, ֆուտբոլի խաղի առիթն օգտագործելով` Ս.Ս.-ն Գյուլին հրավիրեց Երևան: Պատահական չէր նաև, որ միաժամանակ նա հայտարարեց, որ համաձայն է Ցեղասպանության փաստը ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Այսինքն սահմանի բացման դիմաց աճուրդի հանել նաև Ցեղասպանության հարցը: Քանզի այս եղեռնագործ վարչախումբը, մեր երկրում ամեն ինչ վաճառելով, այսօր ուզում է վաճառել նաև Մեծ եղեռնի զոհերի արյունն ու հիշատակը:  Գյուլին հաճոյանալու համար Սերժիկի հրամանով ֆուտբոլի մեր հավաքականի դրոշի վրայից հանեցին նույնիսկ հայ ժողովրդի դարերի խորհրդանիշ Արարատ լեռան պատկերը: Գյուլը եկավ և ֆուտբոլի խաղից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժին հարցրեց. <<Իմ այցից հետո ես պետք է մեկնեմ Ադրբեջան: Հույս ունենա՞մ, որ ղարաբաղյան հարցում դրական զարգացումներ կլինեն>>: Ս.Ս.-ն պատասխանել է. <<Ի՛նչ խոսք, մենք պատրաստ ենք դրան>>:

    Այս պատասխանով Ս.Ս.-ն Գյուլին փաստորեն հասկացրել է, որ սահմանի բացման դիմաց պատրաստ է զիջումներ կատարելու նաև ԼՂ-ի հարցի շուրջ: Ի դեպ, այս հանդիպումից հետո Գյուլը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնելու տարածքները: Եվ այս հայտարարությունը զարմանալիորեն չհերքեցին ո՛չ Ս.Ս.-ն և ո՛չ էլ ՀՀ ԱԳՆ-ն: Դրանից բացի, Գյուլը հայտարարեց նաև, թե ինքը կարող է աջակցություն բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Իսկ Ս.Ս.-ն ողջունեց դա` դրանով փաստորեն բանակցային սեղանի մոտ հրավիրելով Թուրքիային, որը ԼՂ-ի հարցի կարգավորման գործում մեզ համար շատ վտանգավոր և աղետալի հետևանքների կարող է բերել: ¸իվանագետ պետք չէ լինել դա հասկանալու համար: Ամենապարզ բացատրությունն այն է, որ ավազակապետական ռեժիմը պահպանելու համար, մեր պատմա-քաղաքական իրողությունների ժխտման, աղավաղման և ազատագրված տարածքները հանձնելու հաշվին Ս.Ս.-ն փորձում է Թուրքիայի հետ ստեղծել բարեկամական հարաբերություններ: Իսկ Գյուլը հնարավորություն ստացավ դիմելու աշխարհին սահմանափակելու ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս քաղաքականությունը մեծ խզում է առաջ բերելու Սփյուռքի և Հայաստանի միջև, բերելու է անկանխատեսելի ու կործանարար հետևանքներ:

Ինչպե՞ս է մեր մյուս քաղբանտարկյալների հոգեվիճակը: Ամո՞ւր են արդյոք:      

- Այո՛, շատ ամուր ենք և անկոտրում: Ապրում ենք կյանքի, բարու, հաղթանակի հավատով: Բանտի պատերը մեզ չեն ընկճում: Եվ ամենակարևորը` մեր հոգին բանտարկված չէ և բանտարկված չի լինի երբեք:

Մեր ժողովրդին ցանկանում ենք լավատեսություն, հույս, սեր` Հայրենիքի հանդեպ, և անզիջում, վճռական պայքար, պայքար մինչև վերջ, որպեսզի կարողանանք միասին կերտել մեր երազած Հայաստանը:

Մենք հաղթելու ենք... 

Հարցազրուցը վարեց  "Ազատագրում " ինտերնետային կայքի թղթակից Վահագն Բարսեղյանը:

30 սեպտեմբերի 2008թ.

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: