|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Անցած 19 տարիներին չկարողացանք ժամանակը ի օգուտ մեզ օգտագործել. Ժիրայր Սեֆիլյան
«Հայ ժողովրդին ավելի հարազատ կլիներ այն օրը, երբ Արցախը իրավականորեն միացած լիներ Հայաստանին։ Արժեր այդ տոնը նշել, այլ ոչ թե Արցախի անկախության»,- Tert.am-ին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով ԼՂՀ Անկախության տոնի մասին։ Սեֆիլյանի խոսքով՝ ինքն ի սկզբանե կողմակից է եղել Հայաստանի և Արցախի միացմանը, այլ ոչ թե անկախությանը. «Այս երկվությունը ներազգային իմաստով միայն վնաս է տալիս, օգուտ չկա»։ Նա հույս հայտնեց, որ դա հնարավորին շուտ կլինի, և հայ ժողովրդի այդ երազանքը կկատարվի։ «Այս 19 տարիներին մենք չկարողացանք ժամանակն ի օգուտ մեզ օգտագործել, և, դժբախտաբար, շարունակվում է այդ սխալ ընթացքը։ Պետք է գիտակցենք, որ ամեն մի օրը մեծ նշանակություն ունի։ Եվ այս երկար տարիների հետ այսպես ապիկար վերաբերվելը, ես կարծում եմ, հանցագործությանը համարժեք է»,- նշեց Սեֆիլյանը։ Ըստ նրա՝ հայերը մեկ օրակարգ ունեն՝ օր առաջ ձևավորել հայկական պետություն, ինչը մինչև օրս մեզ չի հաջողվել։ «Այս օրակարգն է առաջնահերթ, միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ ձեռբերումների մասին։ Այս իշխանություններին ես ոչ մի խորհուրդ չեմ պատրաստվում տալ, որովհետև անիմաստ է»,- ընդգծեց նա։ Tert.am 02.09.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: